Գրե՞լ, թե՞ չգրել, բլոգում նկատի ունեմ ․․․ Սկզբից գրում էի երևի որովհետև մոդա էր, հետո գրում էի որովհետև հասկացա, որ այդպես մտածելը ավելի լավ է ստացվում։ Ժամանակ անցավ ու սկսեցի գրել ուրիշների համար։ Հիմա ոչ մի արձագանք չկա, կարծես տ կյանքի արտերկրային գոյության հետազոտական կենտրոնի ռադիոհաղորդիչ լինեմ, հեռարձակում եմ, գուցե գտնվի մեկը ում հետաքրքիր է։ Նորայրը ասում էր մարդիկ զարգանան, կարդալու բան կլինի, բայց արդյոք այդքան արժեքավոր են այս գրառումները , որ զարգացած մարդկանց պետք լինի։ Սա հարց է։ Սակայն հիմա ես գրելու պահանջ ունեմ, ես գրաֆոման եմ, ուզում եմ գրել որպիսի անցնի ներքին լարվածությունը, որպիսի գրելով հասնեմ մի տեղ, որտեղ չէի սպասում հայտնվել։ Պոլ Գրեհեմը մի հետաքրքիր էսսե ունի, թե ինչպես գրել, այդ էսսեում գրվածը ես հաճախակի զգացել եմ, դա ճշմարիտ է։ Երբ զրուցընկեր չէս ճարում մնում է զրուցես ինքդ քո հետ ․․․ Ու ես հասկանում եմ, որ էլի ինքս ինձ համար պիտի սկսեմ գրել։ Որոշ բաներ շատ անձնական