բաժին Խառը, Կյանքի Օպտիմալացում

Գիրք նվիրելու օր

Փետրվարի 19-ը արդեն երկու տարի է ինչ նշվում է, որպես «Գիրք նվիրելու օր»: Այս նախաձեռնությունը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին : Շավ նախաձեռնություն է ինքը իրենով, և կրկնակի լավն է հաշվի առնելով որ փետրվարի 19-ը նաև Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Այսօր տարբեր մակարդակների վրա կատարվել են բազմաթիվ միջոցառումներ, նվիրաբերվել են գրքեր գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին … կարող էք նայել այստեղ, այստեղ և այլն…
Դե այդ ամենը շատ լավ է, սակայն ես շատ կցանկանայի այս տոնը տեսնել շարունակական և ամենակարևրը մասսայական: Ավելի ճիշտ ոչ պաշտոնական: Այս ուղղությամբ առաջարկում եմ, բոլորին այսօր գրքեր նվիրել իրենց մտերիմներին: Ոչինչ այսօրը գրեթե սպառել է իրեն, վաղն էլ ոչ մի վնաս չի լինի, վաղն էլ կարող էք նվիրել, մյուս օրն էլ 🙂

«Ավելի լավ աշխարհի» անունից շնորհավորում եմ բոլորիս գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ու նվիրում եմ հետևյալ գրքերը:

Карлос Кастанеда «Особая Реальность»

Карлос Кастанеда

Рудольф Штайнер «ТЕОСОФИЯ: введение в сверхчувственное познание мира и назначение человека»
Рудольф Штайнер

«Մարգարիտներ Պարույր Սևակի Մտքի Գանձարանից»
Մարգարիտներ Պարույր Սևակի Մտքի Գանձարանից

Ափսոս ամեն մեկից մի մի օրինակ է, բայց դե…
Ով կուզի՞, գրեք comment — ների մեջ, խնդրում եմ միայն իմ ընկերներից ոչ ոք չգրի , ձեզ չէմ տա 😀
Իսկ մյուս ցանկացողներից առաջին երեքին մարդա մի մի հատ …

Գաղափար տալու համար շնորհակալություն եմ հայտնում Կարենին

  1. karces te chem ushacel ev hima nver stacoxi bavakanutyamb jptum em….ev heto vochinch miakoxmani che…bumerangi orenqi hamacayn…es el knvirem:)

  2. R. Shtayner TEOSOPHIA-n meeeeeeec hachuyqov kkardai, ete iharke duq ogneq indz ayd harcum…. gitem vor ushacel em. bayc…….. :))))…xndrum em nvireeq…IDEAN HIANALI ER UXXAKI…APREQ

  3. Շատ բարի
    Ուրեմն
    Anonymous-ը արդեն Կաստանեդայի տերն է
    Իսկ Syuzi-ին՝ Շտայների

    Առաջարկում եմ հանդիպել երկուշաբթի օրը ժ-ը 18.30 Թամանյանի արձանի մոտ: Լավ է՞:

Մեկնաբանությունները փակված են