in Լուսանկարչական մտքեր, Կինոարվեստ

Finding Vivian Maier վավերագրական ֆիլմը մի կնոջ մասին է, ով ամբողջ կյանքում աշխատել է որպես երեխաներ խնամող և տնային  տնտեսուհի, սակայն նաև լուսանկարել է ու շատ ժամանակ նույնիսկ չի էլ երևակել կամ տպել իր լուսանկարները: Ինքն իր լուսանկարների մեծ մասը չի տեսել ․․․

finding vivian mayer screenshot

Այդ հրաշալի լուսանկարները միայն պատահաբար են հայտնաբերվել իր մահից շատ հետո։ Այս պատմությունը նրա մասին է, որ պիտի խելոք անես քո սիրած գործը, անկախ նրանից թե կիմանա՞ն դրա մասին, թե ոչ։ Քո երազած փառքը կամ հավանությունը կստանա՞ս, թե՞ անտարբերության կհանդիպես։

Նայելիս մտածում էի. աշխարհը պետք է լուսանկարել, նույնիսկ եթե լուսանկարներդ քեզ չէն գոհացնում, պետք է լուսանկարել և կատարելագործվել այդ գործում, կիսվել, ցույց տալ նկարները, կամ պահել որևէ տեղ, անկախ ամեն ինչից, այդ լուսանկարները ապագայում ապրող մարդկանց ցույց կտան այն, ինչը հաճախ նույնիսկ ինքը լուսանկարողը չի նկատել ․․․

Ցանկացած լուսանկար մի օր կդառնա vintage, ու դա կարևոր ու հետաքրքիր կլինի ․․․

Հղումներ

Դբա Լավը ։)