հանուման

Քրեատիվ Քոդինգ․ լայվ սեսսիաներ

Հարգելիներս, սկսել եմ քրեատիվ քոդինգի լայվ սեսիաներ անել։ Քրեատիվ Քոդինգը ծրագրավորման, մաթեմատկիայի ու արվեստի հատման կետում մի բան է։ Ահա, մտեք, նայեք, բաժանորդագրվեք, մեկնաբանեք, լայքեք, հարցրեք, սովորեք ․․․

[Բանախոսություն] Անարխիզմ․ Ազատության Սահմանները

Երեկ Լիբերալ Քաղաքականության Դպրոցում պատմում էի Անարխիզմի ու Անարխիայի մասին։ Ներկայացումը՝ այստեղ։Նաև աուդիոֆայլ կա, ամենասկզբից չի, բայց կարելի է լսել։ Սա էլ նենց, թեմայի մեջ մի երգ ՝ Դբա Լավը 😉

[Գիրք] Բդոյան․ Հայ Ժողովրդական Խաղեր

Խաղը (իքն)ուսուցման բարձրագույն ձևն է։ Խաղերի մեջ թաքնված են այն կարևորագույն գիտելիքները և հմտությունները, որոնք այդ խաղերը ստեղծողները կարևորել են։ Ցանկացած գիտելիք կամ հմտություն, որը հնարավոր է եղել ձևակերպել որպես խաղ, մանկավարժորեն «հաջողված նախագիծ» է։

Ծրագրավորողների գիտելիքների և կարողությունների գնահատման համակարգ

Sijin Joseph֊ը մի շատ հետաքրքիր սանդղակ ունի, որը ցուցադրում է ծրագրավորողների գիտելիքների և կարողությունների զարգացման աստիճանները։
Այս սանդղակը պիտի օգտակար լինի ծրագրավորողներին և գործատուներին։

Էմանուիլ Սվեդենբորգ․ Հրեշտակների, հոգիների աշխարհի և դժոխքի մասին

Շատ անսպասելիորեն, այս գիրքը ոչ թե հրեշատկների, հոգիների և դժոխքի մասին էր, այլ ֆրակտալների, տարօրինակ ատրակտորների, խորքային հոգեբանության, քվանտային վիճակների ու նաև շատ զիլ հոգևոր (փսիխոդելիկ) փորձի մասին։ Հետաքրքիր է, որ նման գաղափարները, հատկապես քվանտային հոգեբանական վիճակներին վերաբերող, հեչ նոր չեն, ֆիզիկայի հետ չեն եկել ու մտել հոգեբանություն։ Իրականում դրանք միստիկների և ոգետեսների ապրումներում եղել են միշտ։ Սակայն մի տեսակ լուսանցքում։