Տառատեսակային Տառուսույց

Ուրեմն Արամազդը հայերեն տառերի մեծ մասը գիտի, սակայն դժվարանում է տարբեր տառատեսակներով տեքստեր կարդալ։ Սա առաջին դիտարկումս էր, հետո ոչ շատ ինտնսիվ, ֆոնային ռեժիմում մտածում էի, թե ի՞նչն է պատճառը։ Հավանաբար դա բացատրվում է ընկալման և ուսուցման հոգեբանությամբ։ Երբ երեխաները նոր են սովորում տառերը այդ տառերը միայն ֆորմա են իրենց համար։ Մանկական գրքերում և այբենարաններում որոշակի տառատեսակներ են օգտագործվում, իսկ եթե վալդորֆյան համակարգով են սովորում, ապա տառատեսակի հասկացություն  ընդանհրապես չկա․ երեխաները նկարում են տառերը։ Տառը այս փուլում իրենից ներկայացնում է կերպար կամ պատկեր, բայց դեռ սիմվոլ չի դառնում, իսկ մեր աշխարհը բավականին ագրեսիվորեն օգտագործում է բազմաթիվ տառատեսակներ։ Բազմաթիվ և երբեմն իրար ոչ այդքան նման տառատեսակներ։ Կա մի անցումային փուլ, երբ երեխաները արդեն որոշակի տառատեսակներով ճանաչում են տառերը, սակայն դեռ ոչ բոլոր տառատեսակներով գրվածներն են ասոցիացնում իրենց իմացածների հետ։ Եթե Պիաժեի տերմինոլոգիան օգտագործենք, ապա երեխաները որոշ տառատեսակների համար արդեն ասիմիլացրել են գիտելիքը, իսկ մյուս տառատեսակների համար դեռևս գտնվում են ակումուլացման փուլում։ Սա շատ

Ի՞նչ եմ ես կարդում կամ 17 աղբյուր կրթվելու և հաճույքի համար

Մտածեցի, որ արժե կիսվել այս 17 առցանց պարբերականներով: Սրանց մի մասին վերջերս եմ ծանոթացել և որակյալ ու հետաքրքրիր նյութերին միշտ սպասում եմ անհամբերությամբ։ Ուզում եմ դուք էլ վայելեք այս ուրախությունը ։) Տարբեր բնույթի պարբերականներ են՝ տեխնիկական, էսթեթիկ, մանկավարժական և փիլիսոփայական։

«Ան֊Մուկ» համակարգչի ստեղնաշարային կառավարման ինքուսույց

Բարի լույս, Երկար ժամանակ ուզում էի մի ինքուսույց ստեղծել, որը կսովորեցնի hotkey-ներով աշխատել, քիչ քիչ, օրը մի 30 րոպեով, մի երկու ամսում մի ինչ որ օգտագործելի վիճակի հասցրեցի։ «Ան֊մուկը» կրթական նախագծի փորձ է, նոր սերնդի ինտերակտիվ ինքուսույց ստեղծելու փորձ։ Նախ և առաջ նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար, սակայն կարծում եմ մեծահասակներին նույնպես օգտակար կարող է լինել։ Այսօր դպրոցում երեխաների հետ տեստ արեցինք, որոշ բագեր գտանք, ուղղեցինք։ Հիմա փաբլիք beta վիճակում է, այսօր հրապարակեցի ու տարածեցի։ Բայց մի միտք է անընդհատ վերադառնում, որ էլի բաներ կարելի էր անել,կամ որոշ հարցերում այլ կերպ անել, սակայն զգում եմ, որ երևակայությունս չի աշխատում։ Հույս ունեմ, որ հանրայնացնելուց հետո ինձ նոր֊նոր գաղափարներ կտաք։ Այս պահին ինքուսույցը ապրում է http://ablog.gratun.am/unmuk/ հասցեով, կա նաև գիթհաբ ռեպո,  ցանկացողները կարող են ներդրում ունենալ։ Խնդում եմ չքաղաքականացնել, կամ էլ ընդհակառակը ՝ քաղաքականացնել ։) Նաև խրախուսում է տարածելը , հանուն ազգի, գրագիտության և անմկության ։) Դբա Լավը։)  

Մտքի աչքերի և մտքի ձեռքերի մասին

Մարդու մտքի զարգացման արդյունքում կարող է ձևավորել երկու տեսակի ճանաչողության «օրգան»։ Դրանք ես անվանում եմ «մտքի աչքեր» և «մտքի ձեռքեր»։ Գիտելիքին տիրապետելու առաջին մակարդակն այն է, երբ ձևավորվել են «մտքի աչքերը», երկրորդը ՝ երբ ձևավորվել են «մտքի ձեռքերը»։