Ծրագրավորում․ Javascript. DOM-ի ընկալման դժվարությունները

Ես վեբ֊տեխնոլոգիաներ եմ դասավանդում, երևի գիտեք ․․․ Արդեն 3֊րդ կամ 4֊րդ խմբում նկատում եմ, որ երբ հասնում ենք DOM-ին, մի տեսակ սպասվածից ավելի պասիվ են դառնում մարդիկ։ Այդպիսի մի միտք կար, որ ահա այստեղ արդեն հետաքրքիր կլինի, բոլոր այդ if֊երից, for-երից և ֆունկցիաներից հետո։ Սակայն այդպես չի, տարօրինակ է, որ DOM-ական թեմաների պրակտիկ իրականացումը ավելի դժվար է տրվում։ Քիչ մի DOM-ը ինքը իրենով, մի հատ էլ այն պետք է կիրառել այդ if֊երի, for-երի ու function-ների հետ։ Կամ այդքան բանը միաժամանակ կիրառելը իրական դժվարություն է։ Կամ ուղղակի տեղեկությունների գերհագեցվածություն է առաջ գալիս, հնարավոր է պատճառը  հոգեբանական է ․․․ Կամ էլ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային, վարժությունների կատարմանը (ինչը օբյեկտիվորեն անհնար է, ուսումնական պլան կա, ուսման վարձ և այլն)։ Մի բան էլ կա․ DOM-ից նորմալ օգտվելու համար քթի ծակ է անհրաժեշտ, գիտելիքը կարող է մինիմալ լինել, var_dump  console.log ես անում ,օբյեկտը ու նայում ես թե ինչ կա մեջը, ու հենց

Պատմություն կանադացու պարզ խոսքի մասին

Տղեքից մեկը մի պատմություն պատմեց․ Մի քանի օրով գնացել էի Կանադա։ Քանի որ անգլերեն լավ չգիտեի, հիմնականում շփվում էի ռուսների հետ … Մի օր մի միջոցառաման ժամանակ մի կանադացի մոտիկ նստեց  ու սկսեցինք շփվել։ Ես ինքս իմ վրա զարմացել էի, նորմալ շփվում էինք, կարծես ինչ որ պատճառով անգլերենի իմացությունս ուժեղացել էր, զարմանալի ու տարօրինակ էր։  Խոսքը հասավ նրան, եթե ով որտեղ է աշխատում․ պարզվեց զրուցակիցս մտավոր հետամնաց երեխաների դպրոցում աշխատում է, որպես անգլերենի ուսուցիչ ․․․ Այս պատմություն լսելիս մտածեցի , որ իսկական ուսուցիչը այդպիսին պիտի լինի, պիտի կարողանա բարդ բաները պարզագույն բառերով բացատրել։ Դբա Լավը ։)  

Մտքի աչքերի և մտքի ձեռքերի մասին

Մարդու մտքի զարգացման արդյունքում կարող է ձևավորել երկու տեսակի ճանաչողության «օրգան»։ Դրանք ես անվանում եմ «մտքի աչքեր» և «մտքի ձեռքեր»։ Գիտելիքին տիրապետելու առաջին մակարդակն այն է, երբ ձևավորվել են «մտքի աչքերը», երկրորդը ՝ երբ ձևավորվել են «մտքի ձեռքերը»։

Ռ.Շտայներ – «Մարդու մասին ընդհանուր ուսմունքը որպես մանկավարժության հիմք»

Ռ.Շտայների «Մարդու մասին ընդհանուր ուսմունքը որպես մանկավարժության հիմք» գիրքի(դասախոսությունների հավաքածուի) մասին