Երեկ երեկոյան Վանաձորն էի նայում openstreetmap.org-ում, մի քանի բան ավելացրեցի ՝ Արցախ Պուրակը, Զորյանի տուն թանգարանը, Թթու ջուրը և այլն:
Իհարկե չեմ պատրաստվում հետագա ամեն մի արածս խմբագրման մասին գրել այստեղ, բայց այս գրառումը կարևոր է:
Ուրեմն խոշոր շենքերի գոնե մի մասը կա գծած, բայց հասցեները գրեթե բացակայում են: Հիմա պիտի խնդրեմ մեր հարգարժան վանաձորյան համայնքին, որ բոլորով վրա տանք, ու մարդա մի քանի հասցե գրենք, ով որը գիտի, գոնե իր շենքի համարը
Ինչի՞ համար է դա պետք
սերվիսներ և սարքեր որոնք օգտագործում են ազատ փողոցային քարտեզը, կամ փողոցների ազատ քարտեզները :Ճ
Հետաքրիր էր, որ մի երկու տարի առաջ, օրինակ Թիֆլիսի համար ազատ փողոցների
քարտեզները ավելի շատ բան էին ցույց տալիս, քան գուգլի քարտեզները:


