«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան․ Շուշի․

Օգոստսյան այցի ժամանակ հանդիպածս ամենատպավորիչ նոր բանը Արցախում դա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն էր։  Լուսանկարները չէն փոխանցում տպավորություններս։ Այնպիսի մի տեղ է, որտեղ կարելի է ուսանել արհեստներ , սակայն ուսանել դրանք ամենաժամանակակից մեթոդներով, լայն և լուսավոր լսարաններում և աշխատարաններում։ Սովորել կիրառել ժամանակակից տեխնիկա և գործիքներ։ Շատ տրամադրող տեղ է, ազատ տարածությունները (գոնե ինձ մոտ) խթանում են մտածողությունը։ Ունեն արևային մարտկոցներ և ժամանակակից ջրատաքացման համակարգեր։ Կարճ կապեմ․ 21֊րդ դարի արհեստագործական ուսումնարան է։  

Շուշի․ Երկրագիտական Թանգարան

Շուշիում լինելու դեպքում առաջին տեղը ուր արժե գնալ, դա երկրագիտական թանգարանն է։ Այստեղ կարելի է տեսնել բազաթիվ ապարներ և քարացած կենդանիներ։ Նաև կարելի է տեսնել որոշ քարերի մոգական գույները ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Մի քանի հատ տեսանյութ էլ կա թանգարանից։

Փողոցային․ Ստեփանակերտի ոգին

Երեք բան կա, որը Ստեփանակերտում միշտ աչքի է ընկնում ու քաղաքը տարբեր է դարձնում այլ քաղաքներից, դրանցում արտացոլվում է քաղաքի ոգին։ Բալկոնային խորովածանոցները (մինի մանղալները) Համատարած, մեծաքանակ, խայտաբղետ լվացքը Հատուկ, սովետական տառատեսակը, որով բազմաթիվ գրվածքներ կան   Դբա Լավը ։)  

Արշավ դեպի Հունոտի կիրճ․ (Զոնտիկներ)

Այս օգոստոսին գնացել էինք Հունոտի կիրճ, որը հայտնի է նաև որպես Արցախի Զոնտիկներ։ Ամսաթիվ։ 2017֊08֊19 Մասնակիցներ։ Թումո Ստեփանակերտի աշխատակցիներ + Թումո Գյումրի + մի քանի հոգի Թումո Երևանից Փաստորեն հունոտի կիրճում փաստորեն ապրում են շատ հետաքրքիր արարածներ ։) Լավ մի հատ էլ ծառի փչակ կար ։D եթե հույս ունեիք որ զոնտիկների նկար կլինի, ասեմ, որ չկա, չեմ կարողացել նկարել ։Ճ Իրականում ձորը շատ գեղատեսիլ է, ու հավեսով քայլելու տեղ , եթե առիթ լինի անպայման այցելեք։ #արիԱրցախ տենց , դբա լավը ։)

Դիլիջան․ առաջին քաղաքապետի լքված բնակարանը

Ինձ միշտ ձգել են լքված շենքերը․ Երեխա ժամանակ Վանաձորում շատ քանդված, կիսաքանդ և լքված շենքեր կային․ մենք էլ սիրում էինք խաղալ այդ շենքերի մեջ, չնայած շատ վտանգավոր էր

Արշավ Տափի վանք-ամրոց և Ուրծ բնակատեղի-ամրոց

Ինչպես միշտ սկզբում արագ տեղեկություններ
Վայր։ Տափի վանք֊ամրոց, Ուրծ բնակատեղի, Ուրծ ամրոց (Ուրցաձոր, Լանջահովիտ)
Ամսաթիվ։ Մարտի 12 , 2017թ
Մասնակիցներ։ Ճանապարհորդ արշավախումբ

Խնջլոզ և հոնի թթու

Ուղղակի ասեմ, որ Արցախում համով բաներից ոչ միայն ժինգյալով հաց ու թթան արաղ կա, այլև կա հետաքրքիր խնջլոզը, որի միայն թթուն հանդիպեց, ինչպես նաև կա հոնի թթու, որը նույնպես խորհուրդ եմ տալիս փորձել ։) Պարզվեց, որ խնջլոզը Սյունիքում նույնպես ուտում են։