«Վանաձորցիներ» բաժնի հոդվածները

աւիւն-ը մասնակցելու է Rock ConFest փառատոնին

Լավ նորություն (մի քիչ էլ գովազդ :) ), «աւիւն» խումբը ելույթ կունենա «Rock ConFest» փառատոնի շրջանակներում:

13 ապրիլ 2013, ժ. 18:30 ,
Երգի Պետական Թատրոն (Խանջյան 13ա)
Մուտքը ազատ է

rockfest

Ինպես գրված է փառատոնի ֆբ միջոցառման էջում

«Աւիւն» («աւ», ավյուն) – Ethno-art-rock
Էքսպերիմենտալ երաժշտական նախագիծ է, որի ներկայիս կազմը ձևավորել են այս ոլորտում որոշակիորեն կայացած երաժիշտներ:
Քրիստինե Կոլյանի վոկալը վերջին անգամ հնչել է «Գիզակ» խմբում` Էդգար Սարգսյանի կիթառի ուղեկցությամբ: Դավիթ Գրիգորյանն ու Դավիթ Գալստյանը՝ կիթառ ու բաս, համապատասխանաբար, «Որդան կարմիր» ալտերնատիվ/նյու մետալ խմբի գործող անդամներն են: Այս չորս երաժիշտներն են ձևավորում «աւիւն»-ի ներկայիս կազմը:
«աւիւն»-ը նորաստեղծ է ու դեռևս ժանրային որոնման ընթացքում: Այժմյան փուլը ժանրային առումով բնութագրելի է որպես էթնիկ տարրերով արթ-ռոք:

Բանից բեխաբար մարդկանց համար ասեմ նաև, որ խմբի որոշ կատարումներ կարող եք լսել  յութուբում և սանդքլոուդում:

Կարդալ ավելին »»

աւիւն – փլեյլիսթ, սլայդշու , ու տենց

Կարդալ ավելին »»

Ավյուն = «Գիզակ/2» + «Որդան Կարմիր/2»

Նախկին «Գիզակ» խումբը միավորվել է «Որդան Կարմիր» խմբի անդամներ Դավիթ Գալստայնի և Դավիդ Գրիգորյանի  հետ,  փոխել է անունը և պատրաստվում է նոր համերգային ծրագիր:  Մանրամասները շուտով կգրեմ, իսկ առայժմ կարող եք լսել հին կատարումներից մեկը:

Կարդալ ավելին »»

Իրականացված բացահայտ առավելության մասին 2

Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ

Բոլորին դեմ «քվեարկված» քվեաթերթիկ

Շատերին դեռևս պարզ չի Էդմոնի ու իր թիմի հաղթանակի պատճառը, իսկ հասարակ բացատրությունները հստակություն մտցնելու փոխարեն որոշ մարդկանց մոտ առաջացնում են նորանոր մառազմներ հորինելու անդիմադրելի ցանկություն: Ու մառազմները գնալով շատանում են: Հաղթանակը ունի չորս պատճառ: Դրանք են

Ա. Դալլաքյանը վստահությունը կորցրել էր
Բ. Էդմոնի շտաբը մարդկային, ֆինանսական և այլ (օրինակ վարչական) միջոցների սակավությունը կոմպենսացրել էր շատ բարձր կազմակերպվածությամբ, պրոֆեսիոնալիզմով: Սեմինարներ , պարապմունքներ: Հատուկ պատրաստված սադրիչներ (պարապմունքների ժամանակ իհարկե :Ճ ), Կարդալ ավելին »»