Մագնում գործակալության հայտնի լուսանկարիչների դասընթացն էի նայում։ Անընդհատ գրեթե բոլորը կիրառում էին մի բանալի բառ ՝ հետազոտություն։ ես ուզում էի հետազոտել ․․․ ես հետազոտեցի ․․․ լուսանկարչական հետազոտություն ․․․ հետազոտությունս ․․․ Ահագին տարբեր հետազոտությունների մասին էր խոսքը, մեկ դա պատմական կամ աշխարհագրական որևէ «տարածության» լուսանկարչական նախագիծ֊հետազոտություն էր, մեկ՝ հոգեբանական, մեկ երկրաչափական կամ քաղաքական, գույների, ռակուրսների,ֆորմաների, մարդկային ճակատագրերի և այլն բայց գրեթե բոլորը իրենց գործին վերաբերվում էին, ինչպես հետազոտական աշխատանքի։ Դբա Լավը ։)