Շատ միամիտ Վինսթոն, միամիտ էլ չասելու։ Հեղափոխականը պիտի մի քիչ ավելի պատրաստված ու կասկածամիտ լինի էլի։ Արա, ըսկի իմ մտքով անցավ, որ էտ նկարի հետ մի բան էն չի։ Իսկ էս հաստագլխի մտքով չանցավ, որ եթե տուն ես վարցում, պիտի նայես, որտեղ ինչ կա։ Ու էլի մանրուքներին վրա ուշադրություն չդարձնելու հետևանք ա։ Սա մեկ։ Հետո, ուրեմն ո՞նց ստացվեց, որ O`Բրայենի նկատմամբ էտքան զգայուն գտնվեց Վինսթոնը, որ սկզբից այդպես անվերապահորեն հավատաց նրան, իսկ հետո նույնիսկ երբ իրեն ենթարկում էր անմարդկային տանջանքների դրական զգացմունքներ ուներ նրա նկատմամբ։ Նիչշեն լավ է նկարագրում այդ էֆեկտը , երբ ասում է թե՝ «չափազանց արագ է մեկնում իր ձեռքը անծանոթին միայնակը» ու դա համատարած օտարացման արդյունք է, սիստեմի կողմից սիստեմատիկորեն ստեղծվող ու ամրապնդվող օտարացման։ Մարդիկ կապված չեն միմյանց հետ, նույնիսկ երեխաները ծնողներին մատնում են, ու դա համատարած է։ Մարդը չգիտի ում հետ խոսա, ու պատմի կասկածների կամ փայլատակումների մասին։ Այս պայմաններում եթե մարդու աչքերը բացվում են, մարդը