Գարեջրային Օպտիմալացում

Էս փոստը դեռ պիտի մայիսի 1-ին գրվեր, բայց գարեջրային օպտիմալացումը թույլ չտվեց, ախր շաաատ օպտիմալ էր: Ուշացումով ընդունեք շնորհավորանքներ, աշխատավորներ բոլոր երկրների ..Ուրեմն սկսեմ մեկ շիշ(0.33լ) գարեջուրը արժե 330 – 350 դրամ: այսինքն մեկ լիտրը ստացվում է 990 – 1050 դրամ …

Ուշադրություն փնտրվում է !!!! կամ Canon PowerShot s230-ի փորոտիքը

Մի արվեստագիտական էքսպերիմենտի համար քնդեցի ու նորից հավաքեցի դարեր առաջ էժանով գնված ու չօգտագործվող Canon PowerShot s230-ը(digital elph): Հավաքելուց հետո պարզվեց որ ակումուլյատորը (թե՞ մարտկոցը) զարյադկա չի ընդունում չի լիցքավորվում: Նորը կարելի է գնել խանութից 17000(!!!) դ.-ով, կամ ebay -ից մի 20$: Հարցը նրանում է, որ եթե չհամոզվեմ, որ հավաքած վիճակում թվային էլֆիկը կապրի, ինձ այդ մարտկոցը մուֆթա էլ պետք չի … Իսկ եթե կապրի , հաստատ կգնեմ:
Ֆեյսբուքում գրեցի օգնության կանչ, բայց այն գնաց ու մարդկանց պատերի պլինդուսների տակ կորավ:

Դպրոցական Հոլովակացավ

Ինչ անիմաստ բանով ասես , որ չէն զբաղվի, էնքանա տպավորություն ստեղծեն թե գործ են անում …
Աշխատատեղ ստեղծելու հնարավորությունը մի փակեք, որ կրթված մարդիկ աշխատել կարողանան, ու ադեկվատ փող ստանան … ուսուցիչներին ադեկվատ աշխատավարձ տվեք ու շատ խիստ պայմանների մեջ դրեք, կոռուպցիան դպրոցում վերացրեք, ու կլինի ձեզ բարձր վարկանիշ դպրոցի ու գիտելիքի …

Էլ. լրատվամիջոցների աշխատանքի նոր փիլիսոփայություն

Էլ. լրատվամիջոցների նոր փիլիսոփայությունը պիտի կայանա նրանում, որ տվյալ հասարակության մեջ տեղի ունեցող ցանկացած բան լուսաբանվի: Եթե մահացող հեռուստատեսության, արդեն մահացած ռադիոի ու գրեթե շունչը փչող թերթերի գերակայության ժամանակաշրջանում միշտ կար ռեսուրսի խնդիր, միշտ կար եթերային ժամանակի և թերթի թղթի սահմանափակության խնդիր, և անհրաժեշ