Գարդիրոբի գրպաններից

Ի՞նչ կմտածես , որ կնիկդ ասի «հլա էտ գարդիրոբի գրպանից , մի հատ էրեխու խաղալիքը տուր»: Ինձ բացեց առաջին անգամ, որ լսեցի: Երևակայությունս միանգամից մի «ախռաննիկ» նկարեց մեծ գրպաններով, գրպաններին էլ տարբեր իրեր, (պամպեռս-մամպեռս, խաղալիք-մաղալիք) 😀 Բայց դե արի ու տես, որ գրպանավոր կահ

Բրիտանական Կինոյի Օրեր Երևանում : Bloody Sunday

Իռլանդիայի Դերի քաղաքում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին: Այդ օրը բրիտանական հատուկ նշանակության զորամիավումները առանձնակի դաժանությամբ սպանդ են կազմակերպել Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը ուղղված երթի մասնակից տեղացի բնակիչների նկատմամբ:

Ստորագրահավաք կ/թ Մոսկվայի ամառային դահլիճի պահպանության համար

«Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։

Մարշուտնիզմներ

Ես միշտ աշխատանքի եմ գնում և վերադառնում աշխատանքից օգտվելով հասարական տրանսպորտի ծառայություններից: Ավելի հստակ ասած երթուղային տաքսիների ծառայություներից: Մի հետաքրքիր դիտարկում եմ արել վերջերս: Բոլորդ գիտեք, որ երթևեկության ժամանակ շատ կոնֆլիկտային և սթրեսային իրավիճակներ են պատահում: Ու վարորդները մեկը մյուսի «ծնողներին է հիշում»

Ինտերնետ գրաքննության դեմ պայքարի միջազգային օր

Այսօր ինտերնետ գրաքննության դեմ պայքարի միջազգային օրն է, շնորհավորում եմ բոլորիս, մաղթում որ միշտ բան ունենանք ասելու ու չվախենանք ասելուց: Իսկ եթե հանկարծ վախենանք էլ, ապա միևնույնն է ասենք :