Ծրագրավորում․ Ուսումնական ՀՏՀ (FAQ)

Հ։ Ինչների՞ս են պետք բոլոր այս for-երը, if-երը function-նները և այլն, առանց սրանց կայք չէնք կարող պատրաստել Պ․  առանց դրանց կայք սարքող կդառնաք, բայց ծրագրավորող՝ ոչ Հ․ այսինչ բանը ո՞ր ֆունկցիայով անեմ Պ․ ինքդ գտիր այդպիսի ֆունկցիա, եթե չկա` ստեղծիր այն, ծրագրավորումը բոլոր հնարավոր ֆունկցիաների անգիր իմացությունը չի Հ․ իմ գրած կոդը ինչու՞ չի աշխատում Պ․ նայիր սխալներիդ, կոնսոլը (error reporting-ը միացրու ․․․) բաց պահիր, ի՞նչ սխալ կա Հ․ մի  բան է գրած է բայց չէմ հասկանում ինչ է Պ․ google translate կա դրա համար Հ․ հասկացա սխալը, բայց չէմ գտնում որտեղ է Պ․ կողքը գրում է թե որ տողում է Հ․ կոնսոլում սխալ չկա , բայց մեկ է, չի աշխատում 🙁 Պ․ հիմա արդեն տրամաբանական սխալ ունես, նայիր ինչ ես գրել Հ․ հիմարը չի անում այն ինչ ինձ պետք է Պ․ համակարգիչը հիմար է, մարդիկ, հատկապես ծրագրավորողներն են այն խելոք դարձում, եթե կոդդ հիմարություն է անում, ապա ո՞վ է իրական հիմարը ։) 😀 Հ․ բայց

Ծրագրավորում․ Javascript. DOM-ի ընկալման դժվարությունները

Ես վեբ֊տեխնոլոգիաներ եմ դասավանդում, երևի գիտեք ․․․ Արդեն 3֊րդ կամ 4֊րդ խմբում նկատում եմ, որ երբ հասնում ենք DOM-ին, մի տեսակ սպասվածից ավելի պասիվ են դառնում մարդիկ։ Այդպիսի մի միտք կար, որ ահա այստեղ արդեն հետաքրքիր կլինի, բոլոր այդ if֊երից, for-երից և ֆունկցիաներից հետո։ Սակայն այդպես չի, տարօրինակ է, որ DOM-ական թեմաների պրակտիկ իրականացումը ավելի դժվար է տրվում։ Քիչ մի DOM-ը ինքը իրենով, մի հատ էլ այն պետք է կիրառել այդ if֊երի, for-երի ու function-ների հետ։ Կամ այդքան բանը միաժամանակ կիրառելը իրական դժվարություն է։ Կամ ուղղակի տեղեկությունների գերհագեցվածություն է առաջ գալիս, հնարավոր է պատճառը  հոգեբանական է ․․․ Կամ էլ պետք է ավելի շատ ժամանակ հատկացնել պրակտիկային, վարժությունների կատարմանը (ինչը օբյեկտիվորեն անհնար է, ուսումնական պլան կա, ուսման վարձ և այլն)։ Մի բան էլ կա․ DOM-ից նորմալ օգտվելու համար քթի ծակ է անհրաժեշտ, գիտելիքը կարող է մինիմալ լինել, var_dump  console.log ես անում ,օբյեկտը ու նայում ես թե ինչ կա մեջը, ու հենց

Ծրագրավորում․ Ինքնուրույնություն

Ծրագրավորում սովորելիս ամենակարևոր անձնական հատկությունը ինքուրույնությունն է։ Ոչ մեկը, երբեք, ոչ մի գիրք կամ դասընթաց չի կարող քեզ սովորեցնել ծրագրավորել, ծրագրավորումը պրակտիկա է, որը միայն ինքուրույն աշխատանքով է ապահովում։ Եթե դու 48 դասաժամից հետո չէս կարողանում ինքնուրույն գտնել շարահյուսության սխալներդ (syntax errors) ապա դու իզուր ես վատնել քո ժամանակը ․․․ Եթե դու 48 ժամից հետո դեռ հարցնում ես էսինչ ֆունկցիան ինչ է անում, ապա դու ոչ թե 48 ժամն ես իզուր վատնել այլև կյանքիդ մի ահագին մասը։ Սա երևի դպրոցի ու ինստիտուտի հետևանքն է, երբ մարդիկ սովոր են ժամերով դասախոսություններ լսել, ամեն բան “ծամում ու տալիս” են իրենց, տպավորություն է ստեղծվում, որ հասկացան այն ինչն ասվել է։ Սակայն իրականում երբ անհրաժեշտ է դրա հետ մի բան անել, չգիտեն ինչ անեն, որ կողմից սկսեն։ Դասագրիքը, թրեյները, դասախոսը, վիդեոն և այլն կարող են միայն ուղղություն ցույց տալ, սակայն գիտելիքը կարողությունը ձևավորվում է միայն ինքնուրույն աշխատանքով։ Եթե որևէ բան մոռացել ես , ինքուրույն գտիր , հետո