ԱյԹի կրթության և Արևային խաղալիքների մասին

Երեխաների և կրթության մասին կլինի այս գրառումը։ Ուրեմն, ասում էի մարդկանց, որ եթե երեխաները կարողանում են միայն յութուբում ինչ որ մի բան նայել, ապա դա դեռ չի նշանակում որ «հիմա երեխաները դիպլոմով են ծնվում», չէին համաձայնվում հետս։

Օր համար 10930

Օրվա լուսանկարը իրականում ոչ թե օրվա լուսանկարն է, այլ օրվա հակալուսանկարը։ Որովհետև այսպիսի լուսանկարները կեղծ են։ Աչքը բնականորեն միշտ նայում է պարզված ցուցամատի ուղղությամբ, ոչ թե այնպես  ինչպես այսպիսի  հատուկ պարապեցված մեդիակապիկների մոտ։   Օրվա հոդվածը Սիվիլնեթը հետաքրքիր մեդիանյութ է պատրաստել, քարտեզի վրա տեղադրված վավերագրական ֆիլմ անկախության ճանապարհի մասին։ http://civilnet.am/2013/08/10/interactive-map/

1984 եզրակացություն

Վինսթոնը ու Ջուլիան ստիվպած էին անել այնպիսի բան, որի համար իրենք իրենց երբեք չեն ների։ Դա վերջին կաթիլն էր, որը կաթաց 111 սենյակում։ Մի ընդհանուր միտք էր անընդհատ ինձ հետևում, որ գլխավոր գործիքը օտարացումն է։ Իրականում ավելի լայն օտարացումը քան գրել եմ այստեղ։ Ոչ միայն մարդկանց օտարացումը միմյանցից, այլ նաև լեզվի օտարացումը մտածողությունից, մարդու օտարացումը իր անձնական պատմությունից, սոցիումի օտարացումը իր հանրային պատմությունից։ Վինսթոնը ու  Ջուլիան համակարգի մաս էին, դրա համար էլ նրանց հնարավոր եղավ կոտրել, իսկ այդպիսի համակարգից դուրս գալու հույսի ոչ մի նշույլ չի թողնում Օրվելը։ Միակ հույսը պրոլներն են։ Չնայած դրնցից հույս կա՞ որ, կենդանիների նման ապրում են, ոչ մի բանի վրա չխորանալով։ Իսկ պարտիականները չէն էլ կարող խորանալ, որովհետև մտածողական գործիք չունեն, չունեն անգսոցի դավանանքից դուրս այլ բան մտածելու համար բառեր։ Շատ խորամանկ է արված այս մասը, փոխել լեզուն այնպես, որ մարդկանց գլխում անհարմար միտքի առաջացումն իսկ անհնար դառնա։ Իրականում սարսափելի գիրք է, լսելու ամբողջ ընթացքում

Բադաբանություն

Սկսում եմ մեկշաբաթյա էքսպերիմենտ, գուգլի որոնողական համակարգի փոխարեն պիտի օգտվեմ միայն ու միայն բադաբադագնա-ից: Տեսնեմ իրո՞ք գուգլ սերչը այդքան անփոխարինել է, որքան թվում է։ Ամեն ինչին էլ պետք է այլընտրանք ունենալ։ Ու ինչպես շատ լավ ասեցին բարքեմփի ժամանակ Կոլաի այլընտրանքը Պեպսին չի, այլ ՝ մասուրի հյութը ։) Հավելում՝ Արդյունքը

Օր համար 10924

Օրվա թեման Ականջովս ընկում է, որ ֆեյսբուքում սկսվել են պատերազմներ գենդերային օրենքի վերաբերյալ։ Ես ինչ ասելու էի արդեն ասել եմ ժամանակին։ Եթե չեք կարդացել անցեք օրվա ռադիոհաղորդման ենթաբաժնին, կամ կարդացեք նոր վերադարձեք մնացած երկու պարբերությանը։ Բազմազանության մասին Երկվություն Մենակ մի բան եմ մտածում, որ էս «սոցիալապես պայմանավորված սեռ»-ից քաքի վատ հոտ է գալիս։ Գենդերային հավասարությունը դա սեռերի հավասարություն մասին չի, այլ սոցիալապես պայմանավորված սեռերի հավասարություն, զոոֆիլի , նեկրոֆիլի, մանկապիղծի, գոմիկի, պատիծակաֆիլի, սելիկոնետիկնիկաֆիլի, գոմիկի, տրանսվիստիտի, արհեստական հերմոֆրոդիտի ․․․ ու նատուրալի հավասարության մասին։ Ու մի բան էլ, պետք է բառապաշարից հանել «հոմոֆոբ» բառը, սա սխալ բառ է, «հոմոֆոբ» չի լինում։ Գոմիկի էղածն ի՞նչ ա , որ մարդ էլ դրանից վախենա։ Եթե չհաշվենք առավել ագրեսիվ գոմիկներին, որոնցից պետք է վախենալ, որովհետև դրանք միշտ մեջքից են խփում։ Օրվա ռադիոհաղորդումը Լրատվական ռադիոյի այս հաղորդման մեջ պատմում են մի հրաշալի ծրագրի մասին։ Ռոբոտաշինության դասընթացներ դպրոցների համար։ Ռոբոտաշինության խմբակներ կլինեն Հայաստանի (Արցախը ներառյալ) շուրջ 50 դպորցներում։ Հիմա արդեն դասընթացները

Միամիտ օվկիանացիների մասին

Շատ միամիտ Վինսթոն, միամիտ էլ չասելու։ Հեղափոխականը պիտի մի քիչ ավելի պատրաստված ու կասկածամիտ լինի էլի։ Արա, ըսկի իմ մտքով անցավ, որ էտ նկարի հետ մի բան էն չի։ Իսկ էս հաստագլխի մտքով չանցավ, որ եթե տուն ես վարցում, պիտի նայես, որտեղ  ինչ կա։ Ու էլի մանրուքներին վրա ուշադրություն չդարձնելու հետևանք ա։ Սա մեկ։ Հետո, ուրեմն ո՞նց ստացվեց, որ O`Բրայենի նկատմամբ էտքան զգայուն գտնվեց Վինսթոնը, որ սկզբից այդպես անվերապահորեն հավատաց նրան, իսկ հետո նույնիսկ երբ իրեն ենթարկում էր անմարդկային տանջանքների դրական զգացմունքներ ուներ նրա նկատմամբ։ Նիչշեն լավ է նկարագրում այդ էֆեկտը , երբ ասում է թե՝ «չափազանց արագ է մեկնում իր ձեռքը անծանոթին միայնակը» ու դա համատարած օտարացման արդյունք է, սիստեմի կողմից սիստեմատիկորեն ստեղծվող ու ամրապնդվող օտարացման։ Մարդիկ կապված չեն միմյանց հետ, նույնիսկ երեխաները ծնողներին մատնում են, ու դա համատարած է։ Մարդը չգիտի ում հետ խոսա, ու պատմի կասկածների կամ փայլատակումների մասին։ Այս պայմաններում եթե մարդու աչքերը բացվում են, մարդը