[ֆոտոշարք] Green Dragon Distillery

Ես թուլություն ունեմ բազմապիսի քաշած օղիների նկատմամբ։ green dragon distillery ֊ի ում տալիս են տարբերի տիպի քաշած արաղներ և հետաքրքիր ոգեթուրմեր։ Ինքներն են քաշում, անում են հատաքրքիր էքսպերիմենտներ։ Դե Բագրատի հետ գնացել էինք տեստ դրայվ անելու։ Լավ էր ։)


 

Դբա Լավը ։)

Խնջլոզ և հոնի թթու

Ուղղակի ասեմ, որ Արցախում համով բաներից ոչ միայն ժինգյալով հաց ու թթան արաղ կա, այլև կա հետաքրքիր խնջլոզը, որի միայն թթուն հանդիպեց, ինչպես նաև կա հոնի թթու, որը նույնպես խորհուրդ եմ տալիս փորձել ։) Պարզվեց, որ խնջլոզը Սյունիքում նույնպես ուտում են։

Արցախի (Ղարաբաղի) բարբառի բառարան

Դեպի Արցախ ճամփորդությանս կողմնակի էֆեկտներից էր Արցախի բարբառի ինքնաշեն առցանց բառարանը։ Որի բառահումքի մի մասը կամավորական հիմունքներով հավաքեցին Ստեփանակերտի ԹՈՒՄՈ-ի ուսանողները , մի մասը արտագրեցի գրքից, մի մասն էլ հավաքել եմ ցանցից։ Երկար պատմելու չունեմ, ահա, գնացեք այս հղումով և օգտագործեք։ http://ablog.gratun.am/artsakh-vocabulary/ ՀԳ։ Արցախյան թեմաներս դեռ չէն ավարտվել, մի երկու երեք հատ էլ գրառում դեռ կանեմ, չնայած արդեն վերադարձել եմ։ Մի երկու ֆոտոշարքի հումք դեռ ունեմ։ ՀԳ2։ Արցախյան գրառումների շարքը Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ – Մաս 2 ֊ Լեռներում մի տեղ [ֆոտոշարք] Ճամփորդություն Արցախ – Ստեփանակերտի փողոցներում [ֆոտոշարք] շինարարություն Դբա Լավը ։)

Վերբալացում և Խնդիրներ

Կարծես թե, դրված խնդրի վերբալացումը անմիջական կապ ունի խնդիրը լուծելու կարողության հետ։ Այն երեխաները, ովքեր կարողանում են հստակ բառերով նկարագրել լուծման ալգորիթմը, այդ ալգորիթմը ծրագրավորելու ավելի մեծ շանսեր ունեն ։ Խնդրի լուծման ծրագիրը գրելուց առաջ ալգորիթմը պիտի հայերեն նկարագրվի։ Լեզվի  ու մտածողության ընդհանուր բարձր կուլտուրան անմիջական կապի մեջ է հաջողությամբ ծրագրավորում սովորելու հետ։ Չէմ բացառում, որ ծրագրավորում սովորելը  բարձրացնում է ընդհանուր մտածողական կուլտուրան և կարող է հետադարձ ազդեցություն ունենալ։ Այսինքն ոչ միայն լավ մտածողները ու խոսացողներն են լավ ծրագրավորող դառնում, այլև ծրագրավորում սովորողներն են ավելի լավ մտածող ու խոսացող դառնում։ Դբա Լավը ։)