Մայրիկ | Mother | Мама

Ու գիտե՞ք ինչ, էս ամբողջ պատմությունը այլևս միայն մտավոր ոլորտում չմնաց … ու գիտե՞ք ինչու, որովհետև անսպասելի հանդիպումները հիշողությունները ու հին ցավերը արթնացնելու հատկություն ունեն … Իմ մայրն էլ է մահացել նման հիվանդությունից, ես ոչինչ չէի կարողանում անել, մի պահ կարծես թե բուժվել էր, հետո ես գնացի բանակ … մի գիշեր քունս չէր տանում, բան չէի հասկանում, ուղղակի չէր տանում ու վերջ … առավոտյան կողմ զանգեցին ու ասացին, որ … հիվանդության բարդացման մասին ես ոչինչ չգիտեի …

Ռեման Մանանայի շրջանակներում

Ինչպես գրել էի , այսօր «Ռեման» ցուցադրվեց Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, «Մանանա» ծրագրի շրջանակներում: Ներկա էին 25-ին մոտ հանդիսատեսներ: Ցուցադրությունը ավարտվեց հետաքրքիր քննարկումով: Բոլորին շնորհակալություն մասնակցելու համար: Հատուկ շնորհակալություն սարկավագ Սեյրան Ղազարյանին միջոցառումը կազմակերպելու համար: