Սակրալ ու վուլգար արվեստի մասին

Մի միտք հնչեց, որ Կանտը ասել է թե արվեստը այն բանն է, որի պահանջը մարդու մեջ իսկզբանե չկա, ու որ արվեստ հասկանալու համար սովորել է պետք: Փորձեցի իհարկե ասել, որ համաձայն չէմ, ու բացատրել իմ կարծիքը, բայց բախվեցի բոլոր խելացի ու զարգացած, շատ կարդացած մարդկանց համընդհանուր թերությանը՝ շատախոսությանը: Այս առումով քյառթուները ու ինտիլիգենտները առանձնապես չէն տարբերվում միմիանցից: Երկու տեսակն էլ մտածում են, որ եթե շատ խոսեն, վրա վրա ու արագ արագ, կհաղթեն, բայց ճշմարտությունը ինչպես ասում են ճանաչվում է վեճի մեջ, այլ ոչ թե մենախոս շատախոսության: Չնայած պատահում է , երբ ճշմարտությունը լքում է չափազանց երկար վիճողներին …

Յոհան Գուտենբերգը և բիզնեսը

Մտածում էի, որ եթե Յոհան Գուտենբերգը ժամանակին բիզնես խնդիր չունենար, չմտածեր կարճ ժամանակում շատ գիրք տպելու մասին, ու հետևաբար շատ գիրք ծախելու մասին, եվրոպական մշակույթը այդպիսի բում չէր ապրի: Սա այն դեպքերից է, երբ բիզնեսը խթանում է մշակույթը:   Ու անձնական ու հասարակական շահերը իրար ձեռք բռնած