Ինտերնետ գրաքննության դեմ պայքարի միջազգային օր

Այսօր ինտերնետ գրաքննության դեմ պայքարի միջազգային օրն է, շնորհավորում եմ բոլորիս, մաղթում որ միշտ բան ունենանք ասելու ու չվախենանք ասելուց: Իսկ եթե հանկարծ վախենանք էլ, ապա միևնույնն է ասենք :

Գիրք նվիրելու օր 2

Բաաա…, բումեռանգի օրենքի նամաձայն ես էլ ստացա գիրք նվերներՊարզվեց Մանեն բանաստեղծուհի է և գրողների միության անդամ !!! Նա ինձ նվիրեց իր ստեղծագործությունների հավաքածուն՝ «Սխալված աղավնիներ»։ Նաև «Խոսք և Խոստում» երիտասարդ բանաստեղծուհիների ստեղծագործությունների ժողովածուն։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս:

Ես ինքս ցավով նշեմ , որ ինքս ինձ այդպես էլ չկարողացա լիարժեք քրիստոնյա զգալ : Ու չհամաձայնվեցի ինձ ծանոթ և ոչ մի քրիստոնեական եկեղեցու ուսմունքի հետ իր ամբողջականության մեջ : Հավատալ չհավատալու հարցը չի այստեղ: 0