Մի սերիալ կա, լուսանկարիչների մասին, անունը` «Contacts»: Ֆիլմում անցյալի հայտնի լուսանկարիչները պատմում եմ իրենց լավագույն լուսանկարների մասին, պատմում են նաև ընդանհրապես լուսանկարչության վերաբերյալ իրենց մոտեցումների մասին։ Ու գիտե՞ք, մոտեցումները այնքան տարբեր են, ու այնքան իրար հակասող, որ մարդու գլուխ կարող է պտտվել։ Ինձ շատ օգտակար էր ֆիլմի դիտումը։ Ես գտա ինձ անծանոթ մի քանի դեմքերի, որոնց աշխատանքները իրոք ոգեշնչող են։