[Գիրք] Ժ․ Պիաժե․ Ինտելեկտի հոգեբանություն և այլն ․․․

Շատ հետաքրքիր էր տեսենել, թե ինչպես են հետազոտական ոգեշնչումը, գիտելիքը և մոտեցումները գնում Բուրբակիենցից և Պուանկարեից, Պիաժեով դեպի Պեյպերտ, դեպի MIT AI լաբ, LOGO, Turtle ու տենց ․․․

Պիաժեն մաթեմատիկոս ա ։), թե հոգեբանները ո՞նց են հասկանում էս մարդուն ․․․

Արեգնազան կրթահամալիր, p5.js գրադարան, արդյունքներից մեկը

Ծրագրավորման վերջին “էպոխայի” ժամանակ (11-րդ դասարան), մի քիչ ավելի շատ ժամանակ կար, ու մտածեցի, որ կարելի է սկսել paint-ա նման մի բան գրել, մի խոսքով կա արդյունք ՝ Լուսինը գրեց ։) Մյուսները նույնպես գրեցին ահագին բաներ, սակայն ժամանակի սղության պատճառով դրանք վերջնական տեսքի չհասան, ամեն դեպքում, ահագին բան սովորեցին։ Այս գրառումը արված է հետևյալ երկու գրառումների կոնտեքստում։ Ծրագրավորման ուսուցում p5.js գրադարանի օգնությամբ Ծրագրավորում․ Ինչ ծրագրավորման լեզու սովորել առաջինը Լուսինի նախագիծը առցանց կարող եք տեսնել այստեղ։ Դբա Լավը ։)

Վերբալացում և Խնդիրներ

Կարծես թե, դրված խնդրի վերբալացումը անմիջական կապ ունի խնդիրը լուծելու կարողության հետ։ Այն երեխաները, ովքեր կարողանում են հստակ բառերով նկարագրել լուծման ալգորիթմը, այդ ալգորիթմը ծրագրավորելու ավելի մեծ շանսեր ունեն ։ Խնդրի լուծման ծրագիրը գրելուց առաջ ալգորիթմը պիտի հայերեն նկարագրվի։ Լեզվի  ու մտածողության ընդհանուր բարձր կուլտուրան անմիջական կապի մեջ է հաջողությամբ ծրագրավորում սովորելու հետ։ Չէմ բացառում, որ ծրագրավորում սովորելը  բարձրացնում է ընդհանուր մտածողական կուլտուրան և կարող է հետադարձ ազդեցություն ունենալ։ Այսինքն ոչ միայն լավ մտածողները ու խոսացողներն են լավ ծրագրավորող դառնում, այլև ծրագրավորում սովորողներն են ավելի լավ մտածող ու խոսացող դառնում։ Դբա Լավը ։)

Տառատեսակային Տառուսույց

Ուրեմն Արամազդը հայերեն տառերի մեծ մասը գիտի, սակայն դժվարանում է տարբեր տառատեսակներով տեքստեր կարդալ։ Սա առաջին դիտարկումս էր, հետո ոչ շատ ինտնսիվ, ֆոնային ռեժիմում մտածում էի, թե ի՞նչն է պատճառը։ Հավանաբար դա բացատրվում է ընկալման և ուսուցման հոգեբանությամբ։ Երբ երեխաները նոր են սովորում տառերը այդ տառերը միայն ֆորմա են իրենց համար։ Մանկական գրքերում և այբենարաններում որոշակի տառատեսակներ են օգտագործվում, իսկ եթե վալդորֆյան համակարգով են սովորում, ապա տառատեսակի հասկացություն  ընդանհրապես չկա․ երեխաները նկարում են տառերը։ Տառը այս փուլում իրենից ներկայացնում է կերպար կամ պատկեր, բայց դեռ սիմվոլ չի դառնում, իսկ մեր աշխարհը բավականին ագրեսիվորեն օգտագործում է բազմաթիվ տառատեսակներ։ Բազմաթիվ և երբեմն իրար ոչ այդքան նման տառատեսակներ։ Կա մի անցումային փուլ, երբ երեխաները արդեն որոշակի տառատեսակներով ճանաչում են տառերը, սակայն դեռ ոչ բոլոր տառատեսակներով գրվածներն են ասոցիացնում իրենց իմացածների հետ։ Եթե Պիաժեի տերմինոլոգիան օգտագործենք, ապա երեխաները որոշ տառատեսակների համար արդեն ասիմիլացրել են գիտելիքը, իսկ մյուս տառատեսակների համար դեռևս գտնվում են ակումուլացման փուլում։ Սա շատ

Վրիպածին շարահյուսության մասին

Վրիպածին շարահյուսություն՝ շարահյուսություն, որը ստեղծում է վրիպելու հավանականություն։ Վրիպակներ ասելով նկատի ունեմ ծրագրավորման bug-երը։ Ծրագրավորման լեզուներում կան շարահյուսորեն թույլատրված կառուցվածքներ, որոնք սակայն վրիպածին են։ Մի երկու օրինակ ցույց տամ, որոնց վրա մտածելիս հանգեցի այս մտքին։ Օրինակ առաջին՝ SQL Այս օրինակում երկու խնդիր կա, առաջին խնդիրը այն է, որ “other field”-ը երկու բառից է կազմված հետևաբար պիտի ներառվի ապաթարցի նշանների մեջ։ Երկրորդ խնդիրը այն է, որ order բառը sql-ում ռեզերվ արված բառ է, հետևաբար այն նույնպես պիտի ներառվի ապաթարցների մեջ։ Մի փոքր ձևափոխելով կարող ենք ստանալ շարահյուսորեն ճիշտ, սակայն դեռևս վրիպածին կոդ Ինչու՞ եմ ասում, որ սա դեռ վրիպածին է, այն պատճառով, որ սովորողները պիտի մի քանի կանոն հիշեն միայն մի կանոնի փոխարեն։ Լեզվի հետ առաջին ծանոթույթյան ժամանակ անհրաժեշտ է բացատրել ու ասել ամենաընդհանուր կանոնը, որը կփոքրացնի վրիպակների առաջացման հավանականությունը։ Միակ կանոնը, որը պետք է ասել, դա այն է․ որ դաշտերի և աղյուսակների աննունները “ՄԻՇՏ” պիտի դրվեն ապաթարցի նշանների մեջ, սա իհարկե

Վեբ ծրագրավորման և էջատման վարժություններ

Մի հատ առանձին վեբ֊նախագիծ ունեի, որտեղ տեղադրում էի ծրագրավորման և էջատման վարժություններ։ Հիմա բոլոր վարժությունները միաձուլել եմ բլոգիս հետ։ Պատճառներից մեկը այն է, որ վարժությունների կայքը wordpress.com-ի վրա էր, ինչը  չէր տալիս նոր ֆունկցիոնալ ավելացնելու կամ փոփոխելու հնարավորություններ․ այստեղ ինձ համար ավելի հարմար կլինի։ Այնպես որ, կրթվեք, վարժվեք ու տենց ․․․ Կարող եք սկսել այստեղից՝ http://ablog.gratun.am/development_exercises/ Դբա Լավը ։Ճ

Ինչպես են սովորում ծրագրավորել | Բար Քեմփ Երևան 2016

Ահագին ժամանակ առաջ այսպիսի մի հետազոտություն էի նախաձեռնել։ Այս բարքեմփը դարձավ պատճառ, որ հետազոտության մեջ ինչ որ մի արդյունքի գամ ու ներկայացնեմ հետաքրքիր կետերը։