Վրիպածին շարահյուսություն՝ շարահյուսություն, որը ստեղծում է վրիպելու հավանականություն։ Վրիպակներ ասելով նկատի ունեմ ծրագրավորման bug-երը։ Ծրագրավորման լեզուներում կան շարահյուսորեն թույլատրված կառուցվածքներ, որոնք սակայն վրիպածին են։ Մի երկու օրինակ ցույց տամ, որոնց վրա մտածելիս հանգեցի այս մտքին։ Օրինակ առաջին՝ SQL Այս օրինակում երկու խնդիր կա, առաջին խնդիրը այն է, որ “other field”-ը երկու բառից է կազմված հետևաբար պիտի ներառվի ապաթարցի նշանների մեջ։ Երկրորդ խնդիրը այն է, որ order բառը sql-ում ռեզերվ արված բառ է, հետևաբար այն նույնպես պիտի ներառվի ապաթարցների մեջ։ Մի փոքր ձևափոխելով կարող ենք ստանալ շարահյուսորեն ճիշտ, սակայն դեռևս վրիպածին կոդ Ինչու՞ եմ ասում, որ սա դեռ վրիպածին է, այն պատճառով, որ սովորողները պիտի մի քանի կանոն հիշեն միայն մի կանոնի փոխարեն։ Լեզվի հետ առաջին ծանոթույթյան ժամանակ անհրաժեշտ է բացատրել ու ասել ամենաընդհանուր կանոնը, որը կփոքրացնի վրիպակների առաջացման հավանականությունը։ Միակ կանոնը, որը պետք է ասել, դա այն է․ որ դաշտերի և աղյուսակների աննունները “ՄԻՇՏ” պիտի դրվեն ապաթարցի նշանների մեջ, սա իհարկե