Ինտերնետում ոչինչ չի կորչում …

սենց մի կարճ բան ասեմ ու գնամ,եթե ես ձեզ նկարել եմ ու ասել եմ, որ դնելու եմ բլոգում նկարները, ու դուք համաձայնվել էք …բայց որոշ ժամանակ անց, ինչ ինչ անձնական կամ այլ պատճառներով, չէք ուզում այլևս որ ձեր նկարները լինեն բլոգում …ու դուք ինձ ասում էք «ջնջի՛ր նկարները», ես ասում եմ

ՌԵՄԱ – վավերագրական կինոնկար

Ռեմա վավերագրական կինոնկարի ստեղծման պատմությունը: Ֆիլմի գաղափարը ծնվեց Հայաստանով իմ բազմաթիվ ճամփորդություններից մեկի ժամանակ: Իսկ ավելի կոնկրետ Նորադուզ գյուղում: Երբ մեր այսպես կոչված գիդը մեզ պատմում էր գրքերից կարդացած տեղեկություններ ու հանկարծ մի քանի մետր այն կողմ հայտնվեց մի ծեր մարդ: Ծեր մարդը ինչպես պարզվեց բավականին մեծ քանակությամբ ավանդապատումներ գիտեր այդ տեղանքի մասին, ուներ ազգակցական կապ նաև որոշ նորադուզցի ավանդապատումների պերսոնաժների հետ: Նա դարձավ Ռեմա-ի ոգեշնչողը է ու կենդանի խոսքի մեր առաջին աղբյուրը: Այդ ծերունու անունը Արևշատ է: Գաղափարը ծնվեց , բայց դեռ շատ հում էր …

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №9

Հայերենը իր ճյուղերով, բարբառներով, խոսվածքներով շատ եմ սիրում: Լեզուն բոլոր շերտերով գրականություն մտցնելով, մտցրածդ զգալով, իմանալով ու սիրելով, ոչ պարզապես ճոխացնելով, լեզվին ներսում ընդարձակ ու լուսավոր տեղ տալով, լեզվի մեջ ապրելով` ապրեցնել: