2015-ին կարդացածս գրքերը

Պարզվում է, որ 2015֊ին կարդացածս գրքերի մասին գրեթե ոչինչ չեմ գրել բլոգումս, կգրեմ , ոչ թե հատուկ տարածելու նպատակով, այլ ուղղակի հաշվետվության տեսքով նախ և առաջ ինձ համար։ Վիգեն Խեչումյան  Գիրք Գրոց Լևոն Խեչոյան  Մհերի դրան գիրքը Վահրամ Մարտիրոսյան  Չարենց Վահրամ Մարտիրոսյան Սերը Մոսկվայում Վահրամ Մարտիրոսյան Բվերը Мераб Мамардашвили  Лекции по античной философии Վ.

Ծրագրավորում․ Ինչ ծրագրավորման լեզու սովորել առաջինը

Բարի լույս․ Շատերը ուզում են ծրագրավորում սովորել։ Դա նորմալ աշխատանքի հնարավորություն  է, շատ հետաքրքիր ու լավ վարձատրվող։ Սակայն որքան էլ շատ են ուսումնական կենտրոնները, առցանց ռեսուրսները ու գրքերը, սկսնակները դժվարանում են ընտել առաջին ծրագրավորման լեզուն։ Իրականում առաջին լեզվի և տեխնոլոգիական ուղղության ընտրությունը որոշվում է որևէ կոմպետենտ մարդու կողմից տրված խորհրդով։ Հիմա ես ուզում եմ իմ փայ խորհուրդը տալ, թե իմ կարծիքով (ու ոչ միայն իմ), որ լեզուն արժե սովորել որպես առաջին լեզու։ Իհարկե պետք է հասկանալ, որ միայն ծրագրավորման լեզվի իմացությունը մարդուն դեռ ծրագրավորղ չի դարձնում, այլ բաներ էլ է պետք իմանալ, տենց computer science-ոտ բաներ։ Տվյալների տիպեր և կառուցվածքներ, ալգորիթմներ, նախագծման կաղապարներ, մաթեմատիկա և այլն, սակայն այս բոլորը ուսումնասիրելու համար գոնե մեկ ծրագրավորման լեզու նախապես իմանալը շատ օգտակար է, որոշ դեպքերում նաև պարտադիր է։ Մարդիկ այսպիսի ուղեցույց են ստեղծել, որը օգնում է կողմնորոշվել լեզվի ընտրության մեջ։ Սեղմեք պատկերին ավելի մեծ տարբերակը տեսնելու համար։ Նայեք, հետո չմոռանաք հետ գալ ։) Իհարկե

«Ան֊Մուկ» համակարգչի ստեղնաշարային կառավարման ինքուսույց

Բարի լույս, Երկար ժամանակ ուզում էի մի ինքուսույց ստեղծել, որը կսովորեցնի hotkey-ներով աշխատել, քիչ քիչ, օրը մի 30 րոպեով, մի երկու ամսում մի ինչ որ օգտագործելի վիճակի հասցրեցի։ «Ան֊մուկը» կրթական նախագծի փորձ է, նոր սերնդի ինտերակտիվ ինքուսույց ստեղծելու փորձ։ Նախ և առաջ նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար, սակայն կարծում եմ մեծահասակներին նույնպես օգտակար կարող է լինել։ Այսօր դպրոցում երեխաների հետ տեստ արեցինք, որոշ բագեր գտանք, ուղղեցինք։ Հիմա փաբլիք beta վիճակում է, այսօր հրապարակեցի ու տարածեցի։ Բայց մի միտք է անընդհատ վերադառնում, որ էլի բաներ կարելի էր անել,կամ որոշ հարցերում այլ կերպ անել, սակայն զգում եմ, որ երևակայությունս չի աշխատում։ Հույս ունեմ, որ հանրայնացնելուց հետո ինձ նոր֊նոր գաղափարներ կտաք։ Այս պահին ինքուսույցը ապրում է http://ablog.gratun.am/unmuk/ հասցեով, կա նաև գիթհաբ ռեպո,  ցանկացողները կարող են ներդրում ունենալ։ Խնդում եմ չքաղաքականացնել, կամ էլ ընդհակառակը ՝ քաղաքականացնել ։) Նաև խրախուսում է տարածելը , հանուն ազգի, գրագիտության և անմկության ։) Դբա Լավը։)