Արցախյան ճամփորդություններ․ ամփոփում և բլոգային ապագա պլաններ

Այս տարի աշխատանքի բերումով Արցախում ապրեցի երեք ամիս։ փետրվար, օգոստոս և հոկտեմբեր։ Փետրվարի գրառումներս հավանաբար տեսել եք։ Սակայն օգոստոսի և հոկտեմբերի գրառումների մեծ մասը տեղադրել եմ այսօր, այդ պատճառով այստեղ դնեմ ցանկը, ըստ որի կարող եք կարդալ այն նյութերը որոնք ձեզ կհետաքրքրեն։ Եզնիկ Մոզյան Ճամփորդություն Աստղաշեն Շուշի․ Երկրագիտական թանգարան Ստեփանակերտի ոգին Ստեփանակերտի օդանավակայանը Աղդամ Հունոտի կիրճ, զոնտիկներ Արցախին վերաբերող երբևէ կատարված բոլոր գրառումները այստեղ են։ Բոլոր արշավա֊ճամփորդական գրառումներն էլ այստեղ։ Էնքա՜ն բան է հավաքվել գրելու, սակայն ժամանակ չկար, մոտակա մի քանի օրերին սպասեք հոգեբանական և փիլիսոփայական մի քանի գրքերի մասին գրառումներ, մեկ գրառում նրա մասին, թե ինչպես սովորել և սովորեցնել կոդը վրիպազերծելու արվեստը, մեկ մանկական գրքի քննադատություն և մեկ հատ էլ հայակական արտադրության մի հրաշալի ապրանքի գովասանք֊անվճար֊գովազդ։ Ու՜ֆ, գրեցի, հիմա էլ չէմ կարող պլստալ, ստիպված պիտի գրեմ այդ ամենը ։D ՀԳ։ փիլիսոփակական և հոգեբանականի մասին դեռևս միայն անուններ ասեմ ՝ Վիտգենշտեյն, Օլիվեր Սաքս, Ռամաչանդրան, Բորխես , Արթուր Կլարկ, Ֆեյերբենդ։  Հետաքրքրե՞ց

«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան․ Շուշի․

Օգոստոսյան այցի ժամանակ հանդիպածս ամենատպավորիչ նոր բանը Արցախում դա Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանն էր։  Լուսանկարները չէն փոխանցում տպավորություններս։ Այնպիսի մի տեղ է, որտեղ կարելի է ուսանել արհեստներ , սակայն ուսանել դրանք ամենաժամանակակից մեթոդներով, լայն և լուսավոր լսարաններում և աշխատարաններում։ Սովորել կիրառել ժամանակակից տեխնիկա և գործիքներ։ Շատ տրամադրող տեղ է, ազատ տարածությունները (գոնե ինձ մոտ) խթանում են մտածողությունը։ Ունեն արևային մարտկոցներ և ժամանակակից ջրատաքացման համակարգեր։ Կարճ կապեմ․ 21֊րդ դարի արհեստագործական ուսումնարան է։  

Շուշի․ Երկրագիտական Թանգարան

Շուշիում լինելու դեպքում առաջին տեղը ուր արժե գնալ, դա երկրագիտական թանգարանն է։ Այստեղ կարելի է տեսնել բազաթիվ ապարներ և քարացած կենդանիներ։ Նաև կարելի է տեսնել որոշ քարերի մոգական գույները ուլտրամանուշակագույն լույսի ներքո։ Մի քանի հատ տեսանյութ էլ կա թանգարանից։

Փողոցային․ Ստեփանակերտի ոգին

Երեք բան կա, որը Ստեփանակերտում միշտ աչքի է ընկնում ու քաղաքը տարբեր է դարձնում այլ քաղաքներից, դրանցում արտացոլվում է քաղաքի ոգին։ Բալկոնային խորովածանոցները (մինի մանղալները) Համատարած, մեծաքանակ, խայտաբղետ լվացքը Հատուկ, սովետական տառատեսակը, որով բազմաթիվ գրվածքներ կան   Դբա Լավը ։)