Խնդրագրքում դուք կգտնեք վարժություններ և խնդիրներ հետևյալ տեխնոլոգիաների վերաբերյալ։ Ծրագրավորման (javascript֊ի բաժինը) վարժությունների զգալի մասը կարելի է կատարել նաև ցանկացած այլ ծրագրավորման լեզվով։
Ծրագրավորման հիմունքներ
Արտադրական տեխնոլոգիաներ
Ի՞նչ վարժություններ են
Վարժությունների մի մասը իմ մտածածներն են, մեկ այլ մասը ժամանակի ընթացքում հավաքել եմ ցանցից։
Կարո՞ղ ենք ավելացնել վարժություններ
Իհարկե , եթե ունեք հետաքրքիր վարժություններ կամ խնդիրներ, գրեք էջի ներքևի մեկնաբանության համար նախատեսված տարածքում, ես կնայեմ ձեր վարժությունը և կտեղադրեմ համապատասխան բաժնում։
Լուծումները կլինե՞ն
Այստեղ լուծումները չեն տեղադրվելու։
Այս վարժությունների մի մասի լուծումները կարելի է հանգիստ գտնել համացանցում, սակայն խորհուրդ եմ տալիս չզբաղվել ինքնախաբեությամբ, այլ տանջվել այնքան ժամանակ մինչև խնդիրը չլուծվի, գիտելիքը ցավով է գալիս։
Ինչո՞վ կարող ենք օգնել խնդրագրքին
- խնդիրներ և վարժություններ ավելացնելով
- ուղղագրական կամ կետադրական սխալներ հայտնաբերելով ու ինձ դրանց մասին տեղեկացնելով
- տարածելով խնդրագիրքը ցանցում
- օգտագործելով խնդրագիրքը ձեր (ինքնա)կրթական պրոցեսում
- կարող եք նաև ինձ գարեջուր հյուրասիրել ։)
Խնդրագիրքը անընդհատ վերանայվում և զարգանում է, խնդրագրքի և բլոգի նորությունները իմանալու համար բաժանորդագրվե՛ք։
Շնորհակալություն խնդրագրքի համար, շատ օգտակար է
ուրախ եմ որ օգտակար է
ինչ լավ ա, ես էլ ասպիսի մի բան էի որոնում, շնորհակալություն
խնդրեմ, ի բարին լինի ։)
Լավ կլիներ որ C# – ի համար ել լիներ խնդրաքիրք․
Խնդրագրքի խնդիրների զգալի մասը կարելի է լուծել ցանկացած լեզվով, լինի դա javascript, C# կամ այլ բան, հատկապես այս բաժինը ` http://ablog.gratun.am/development_exercise/9313/
շնորհակություն խնդրագրքի համար օգտակար է, և ընդհանրապես սայթը։ օգտվելով առիթից ուզում եմ հարցնել ձեր խուրհուրդը, սկսնակը ինչպես արագ տիրապետի վեբ բազային ծրագրավորմանը և գտնի աշխատանք։ ինչ եք կարծում բարձրագույն ավարտել պարտադիր է, նախապես շնորհակալություն։
Ռազմիկ ջան, նախ և առաջ գնացեք վեբ ծրագրավորման որևէ դասընթացի, հիմա շատ կան տարբեր դասընթացներ։ Հետո պետք է շատ խնդիրներ լուծել և կատարել փոքր նախագծեր։
Իմ դիտարկամամբ 6֊ից 1 տարի ժամանակահատվածում կարելի է դառնալ նորմալ կրտսեր մասնագետ (junior specialist)։
Բարձրագույն կրթությունը ցանկալի է, բայց գոնե սկզբում պարտադիր չէ։
Մաթեմատիկական և ալգորիթմական գիտելիքները շատ կարևոր կլինեն հետագա մասնագիտական առաջխաղացման համար։
Չկան խնդիրներ մտածելու համար
եթե հարմար բան գիտեք, գրեք, կավելացնեմ
Չեմ գտնում ներբեռնման հղումը,կարող եք օգնել ?
Ի՞նչն եք ուզում ներբեռնել։