Օր համար 10921

Օրվա լուսանկարը Այս նկարը կարծես այս գրառմանս համար իլյուստրացիա լինի։ Օրվա տեսանյութը Սոբոլյեվի կողմից 1971թ-ին նկարահանած «Ես և ուրիշները» էքսպերիմենտալ-դոկումենտալ հոգեբանական ֆիլմը։ Կոնֆորմիզմի մասին է մեծամասամբ, ու նաև նրա մասին, թե ինչպես են մեզ կողքից ներշնչվում պատկերացումները և հիշողությունները։ Մի նման ժամանակակից ֆիլմաշար էլ կա, որտեղ ահագի հետաքրքիր ինֆորմացիա կա, բայց սա ինձ ավելի դուր եկավ։ Այստեղ միայն վերջին մասի վրա եմ կասկածում, այն առումով, որ այն ցույց է տալիս սովետական դաստիրակությամբ երեխաներին, հիմա կարծում եմ արդյունքերը լրիվ այլ կլինեին։ Մուխինան, ով մասնակցել է այս ֆիլմի նկարահանմանը, պատմում է ֆիլմի մասին տարիներ անց։ Օրվա տեստը Սելիգերի (տենց նոր պուտինական պիոներություն ա) հայրենասիրության տեստը։ Եթե տենց փորձենք Հայաստանի վրով մտածելով էս տեստը լուծենք, իրոք ահագին զառանցագին բան կա, բայց դե խելոք բաներ էլ կան։ Ոնց էլ լուծենք, դա կլինի մեր հայրենասիրության ձևը, մի դեպքում արձանի վրա նկարելն ա հայրենասիրություն, իսկ մյուս դեպքում չնկարելը, ամենքին իրանը։ Բայց օրինակ տրանսլիտը ու փողոցում աղբ

Օր համար 10919

Օրվա լուսանկարը Շների  լուսանկարներ դիմանկարներ Ֆրանկ Բրունբրոեկից (Frank Bruynbroek) Ամբողջ շարքը այստեղ։   Օրվա տեսանյութերը Շատ հետաքրքիր տեսանյութ նեյրոգիտությունից, ինչպես են բուժում ֆանտոմային ցավերը, ինչպես է ստացվում որ մենք բոլորս սինեսթետիկներ ենք և այլ հետաքրքիր բաների մասին Սվասյանը խոսում է տարբեր բաների մասին։ Այսօրվա համար ամենակարևորը գենդերի խնդրի մասին կտորն է, հատուկ չեմ դնում հենց այդ րոպեից, որովհետև մնացածն էլ կարևոր են և խիստ կապված գենդերի խնդրի հետ։ Եսիմ, կարելի է չհամաձայնվել որոշ հարցերում հետը, օրինակ եվրոպակենտրոն մոտեցումների հետ, բայց դե մտածել է տալիս մարդը։

Լոմով տրանսլիտի գլխին

Ուրեմն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի նախակրթարանում երեխաների համար համակարգիչներ կան։ Ահա ստեղնաշարը ՝ Չնայած որ ես հեչ համաձայն չեմ այդ տարիքում երեխաներին համակարգչի առաջ նստացնելու մտքի հետ, բայց դե, եթե նույնիսկ պիտի նստեն, արժե նաև հայերեն տառերը լինեն  ստեղնաշարի վրա։ Սա մի որ տեսա մի պատմություն հիշեցի, որը պատմել էր noch-ը բայց չգիտեմ ինչու չի գրել իր մոտ ։) Ուրեմն տարիներ առաջ Պարսկաստանում համատարած տրանսլիտ էր տիրում, դրա ամենամած պատճառը այն էր, որ ժամանակին չէին ընդունել օրենք, որ բոլոր ներկրված սարքերը պիտի ունենան արաբական այբուբենով ստեղնաշար։ Հետո ընդունեցին օրենքը, բայց դա չօգնեց, տրանսլիտը արդեն մշակույթ էր։ Ղեկավարները երկար նստեցին, մտածեցին, ու որոշեցին !!!

Օր համար 10917

Համակարգիչս ոնցոր թե վերականգնվեց, դեռևս նորմալ է աշխատում։ Այնպես որ վաղվանից էլի սկսվում  է տաժանակիր աշխատանքը ։) Պարզվեց, որ http://theoldreader.com-ի ժողովուրդը որոշել էին փակել սեվիսը, ավելի ճիշտ սահմանափակել օգտագործողների քանակը, թողնել միայն նրանց, ում հետ ծանոթ են իրականում, և ուվ դոնեյշն էր արել սերվիսի զարգացման համար, ես արխեին էի, արել էի դոնեյշն։ Բայց դուք տեսեք, թե մարդիկ ինչքան էին սիրում հին ընթերցիչը, ու ցանկանում էին այն պահել,  ինչ ասես, որ չեին առաջարկում, միայն թե ընթերցիչը չփակվի, ու ոնցոր թե ինչ որ լուծում գտնվում է։ Օրվա տեսանյութը մի տեսանյութ, որը պատմում է , թե ինչպես են մարկետոլոգները երեխաներին զրկում իրենց մանկությունից, և թե ինչու դեռևս մինչև այս տեսանյութը դիտելը  մենք մեր տանը անջատել ենք կաբելային հեռուստատեսությունը։ Իրականում այն ալիքները , թեմաները և հաղորդումները, որնոնք մեր ընտանիքը նայում էր, կան նաև ինտերնետում, ու ավելին, ավելի կառավարելի են, երբ ուզում ես նայի, ժամանակից կպած չես, բացի դրանից գովազդը անհամեմատ քիչ է, գրեթե չկա։ Այդպես։