Վեբ ծրագրավորման և էջատման վարժություններ

Մի հատ առանձին վեբ֊նախագիծ ունեի, որտեղ տեղադրում էի ծրագրավորման և էջատման վարժություններ։ Հիմա բոլոր վարժությունները միաձուլել եմ բլոգիս հետ։ Պատճառներից մեկը այն է, որ վարժությունների կայքը wordpress.com-ի վրա էր, ինչը  չէր տալիս նոր ֆունկցիոնալ ավելացնելու կամ փոփոխելու հնարավորություններ․ այստեղ ինձ համար ավելի հարմար կլինի։ Այնպես որ, կրթվեք, վարժվեք ու տենց ․․․ Կարող եք սկսել այստեղից՝ http://ablog.gratun.am/development_exercises/   Դբա Լավը ։Ճ

Ժապավեն․ Համատեղ սպասողները

Այսօր սքանած ժապավեններիս մեջ գտա այս լուսանկարը, սա դեռ անալոգային ժամանակաշրջանում եմ նկարել՝ 10 ու ավել տարիներ առաջ։ Այս մարդիկ հավանաբար արդեն մահացել են, մենք իրար հետ երեկոները սպասում էինք, ամեն մեկս մեր կովերին։ Արջուտում էր ․․․ Դբա Լավը ։Ճ

Ջնջված ֆայլերի վերականգնումը լինուքսում

TestDisk ֊ ը ունի մի յութիլիթ, որը կարողանում է վերականգնել ջնջված ֆայլերը, դրանց տիպը հասկանալով։ Դա photorec-ն է։ Տեղադրելու համար sudo apt-get update sudo apt-get install testdisk Գործարկելու համար sudo photorec Հետո ընտրում եք դիսկը, փարթիշնը և այլն ու սպասում մինչև կվերականգնի ձեր ֆայլերը։ Դբա Լավը ։)

[Գիրք] Վահրամ Մարտիրոսյան․ Հանուն Խաչի Ծպտվածները

Հավես էր, լավ գիրք էր, շատ հետաքրքիր կոնտեքստային, պատմական տեղեկություններով։ Վահրամ Մարտիրոսյանը ահագին սկզբնաղբյուրներ է մաղել այս ստեղծագործությունը գրելիս, լիքը հետաքրքիր փատեր կան ժամանակաշրջանի , լեզվի, մարդկանց բարքերի մասին։ Հասկանում ես ինչ խառը ժամանակահատված է եղել, որքան ազգեր ու շահեր են բախվել տարածաշրջանում, որքան մշակույթներ հաղորդակցվել, որքան կարևոր է եղել հայերի ազդեցությունը , որքան բան են տվել ու որքան բան վերցրել։ Ճանաչողական առումով պարտադիր ընթերցանության ցանկում պիտի լինի։ Մի շատ հետաքրքիր դրվագ կա, երբ քահանան մագաղաթների բազմակի օգտագործման կասկածանքով գտնում է  գաղտնագիր տեքստեր, որոնց մի մասը դժվարությամբ վերծանում է։ Նաև բազմակի օգտագործման տեխնոլոգիան է շատ հետաքրքիր, երբ հատուկ ձևով կեղծում են հաշվարկները և հրամանները։ Իրականում չէմ ուզում կրճատ պատմել պատմությունը , միայն մի քանի բանալի բառ կգրեմ ՝ Կիլիկիա, Լևոն Ռուբինյան, Մաթևոս Ուռհայեցի, Ստեֆանի միանձնուհի, Բալակ ամիրա, Բալդուին Բ,  Եվմորֆիա թագուհի, Թորոս Ռուբինյան, խաչակիրներ, ֆրանկներ, ասասիններ, հոռոմներ, հույներ, թուրքեր, Բեհեսնի քաղաք, գաղտնագրություն, խորամանկ գրոհ, ռամկական և գրաբար լեզուներ, երկու կինը մեկ մարդ է

[ընթերցացանկ] git և github սկսնակների համար

Սա օրիգինալ հոդված չի , ընդամենը հաջորդականություն է այն լավ նյութերի, որոնք իրար հետևից ուսումնասիրելով կարելի է հասկանալ թե ինչ են git-ն ու github-ը և թե ինչպես դրանք օգտագործել։ Նախնական Սա կարդա http://sketchapp.me/git-dlya-novichkov-i-dizajnerov-interfejsov/ Հետո սա նայիր https://www.youtube.com/playlist?list=PLY4rE9dstrJyTdVJpv7FibSaXB4BHPInb “Արա և սովորիր” դասընթացներ Նախ սա կատարիր https://try.github.io/levels/1/challenges/1 Հետո այս մեկը արա http://rogerdudler.github.io/git-guide/ Cheat sheet  https://www.git-tower.com/blog/git-cheat-sheet/ https://habrahabr.ru/company/mailru/blog/267595/ Խորանալու համար https://git-scm.com/book/ru/v1/   Բոնուս , git-ի հայերեն ձեռնարկ https://mysterious-atoll-73270.herokuapp.com/ Դբա Լավը ։)

Ճամփորդություն Դիլիջան դուբլ 2

Դե էտ ա նորից գնացինք Դիլիջան, ես, Տիգրանը ու Նարինեն, խաշ ուտելու և սուրճ խմելու ։) Ամսաթիվն էր ՝ 2016֊11֊27։ Խաշ ուտելուց հետո, մի քիչ քայլեցինք, ինչ պատահեց նկարեցի ․․․     Դիլիջանի մասին սրանք էլ կարդացեք ։) Ճամփորդություն Դիլիջան Դիլիջան, ձյան օրը Դիլիջանյան ընտրանի, ԻնսթաՁեռքեր Դբա Լավը ։)