[Գիրք] «Գյոդել, Էշեր, Բախ»֊ից MIU համակարգի մասին

Հոֆստադերը առաջարկում է մի հետաքրքիր խաղ խաղալ։ Նա նկարագրում է մի ֆորմալ համակարգ, որում ունենք տողեր և այդ տողերի հիման վրա նոր տողեր գեներացնելու կանոններ։ Սկզբնական տողը MI տողն է, նոր տողերի գեներացման կանոններն են` Եթե տողը ավարտվում է I նշանով, ապա կարելի է տողին ավելացնել U նշանը M նշանից հետո տեղադրված տողը կարելի է կրկնապատկել III -ը կարելի է փոխարինել U նշանով կարելի է ջնջել UU֊ն Օրինակներ ըստ կանոնների MI -> MIU (ըստ կանոն 1֊ի) MIU->MIUIU (ըստ կանոն 2֊ի) MUIIIU->MUUU (ըստ կանոն 3֊ի) MUUU -> MU (ըստ կանոն 4֊ի) Խնդիր, կիրառելով համակարգի կանոնները MI տողից ստանալ MU տողը։ Մեկնաբանություն Այս խաղ֊խնդիր֊վարժությունը ահագին հետաքրքիր բաներ է «պատմում» մարդկային մտածողության մասին, սակայն այդ պատմածները կարելի է «լսել» միայն խնդիրը լուծելիս։ Առաջարկում եմ փորձել լուծել այն, նախապես չորոնելով պատասխանաը համացանցում, որովհետև պատասխանը իմանալը ձեզ ոչինչ չի սովորեցնի, իսկ խաղը խաղալը կարող է օգնել ինքնաբացահայտումներին։ Դբա Լավը ։)  

Արտաքին հիշողության մասին

Օրվելի 1984- ում սենց մի հատ պահ կա: Հատուկ գրաքննող բաժիններ կան, որոնք օրուգիշեր զբաղված են նախկինում հրապարակված փաստաթղթերի խմբագրմամբ, ու էնքան են խմբագրել, որ հաջորդ խմբագրմանը հանձնված թերթի կամ գրքի մեջ արդեն հեչ պարզ չի , թե որքան ճշմարտություն կա, նենց ա որ կեղծիքը կարան նորից կեղծեն ու

Քթից այնկողմ չտենալու մասին

Բիձու պատմածից հստակ երևում ա, որ բուռժույը ամենակարող չի, որ ինքը հակաճառում է նրան, հետո սպառնում է , որ ոստիկանություն կկանչի: Ու Վինսթոնը էսքանից հետո չի հասկանում, որ այն ժամանակ գոնե ավելի պաշտպանված էին պռոլետարները (համենայն դեպք իրենց այդպես էին զգում):