SOAD Արթնացնենք հոգիները

Քանի օր է մտածում եմ այս համերգի մասին։ Իրականում եսիմինչ մի բան չունեմ էլ ասելու, բացի նրանից, որ SOAD-ը այդ օրը ցրեց բոլոր «մութ ուժերը», իրականացրեց էքզորցիզմի ալքիմիական ակտ։ Ես դեռ երկար կհիշեմ այդ օրը։ Տուն գնալիս գլուխս էնքա՜ն թեթև ու հանգիստ էր, մտքերս հանդարտ ու պարզ, շուտվանից այդպիսի զգացողություն չէի ունեցել։ Անձրևը և գեղեցիկ խենթ դեմքերը կուզեի նկարել, բայց դրանք մնացին միյան իմ մտքի տեսադարանում։ Էշ֊էշ լսեցի ,  չտարա ֆոտոտեխնիկան։ Իսկ երբ մի փոքր ժամանակով հեռացա հրապարակից ու նորից վերադարձա, ոչ մեկը չստուգեց, թե ես ինչ եմ մտցնում հետս, լավ զգացմունքնե՞ր , թե պայթուցիկ նյութ ․․․ բա, այդպիսի ձևեր։ Դբա Լավը ։)

Մեյնըրդ Օուեն Ուիլյամս — Վանի կոտորածների միջև

Ձմեռվա ձյան միջով նրանք եկել էին՝ հայ նահանգապետից իսկական հրացաններ խնդրելու, որոնցով կարող էին պաշտպանել իրենց տները: Տղաներից ամենաավագը 12 տարեկան էր: Նրանք ինքնուս էին և վեց մղոնանոց ճանապարհն անցել էին առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության կամ իմացության: