Սարսափելի տպավորված եմ Պեյպերտով ու այս գրքով։ Պիաժեի դպրոցի հոգեբան է (Պիաժեի հետ աշխատած) , հետո արհեստական ինտելեկտի ու ծրագրավորման տեսաբան, ով նաև զբաղվել է պրակտիկ մանկավարժությամբ։ Ստորև որոշ մեջբերումներ գրքից և որոշ նշումներ և մտքեր գրքի կապակցությամբ։ ՄԵՋԲԵՐՈԻՄ։ Եթե Մոնտեսորին ապրեր մինչև այսօր, ապա նա ոգևորվելով իմ պատմությամբ , հնարավոր է, առաջարկեր երեխաների համար մշակել փոխանցման մեխանիզմների մոդել, որպեսզի ցանկացած երեխա կարողանա ստանալ իմ ստացած փորձը։ Սակայն այդ հույսը կնշանակեր իմ պատմության բուն էությունը չհասկանալը, որովհետև ես սիրեցի փոխանցման մեխանիզմները։ Իսկ դա մի այնպիսի բան է , որ հնարավոր չէ նկարագրել զուտ կոգնիտիվ տերմիններով։ Ինձ հետ տեղի ունեցածը շատ անձնական էր և չի կարելի պնդել, որ այլ երեխաների հետ նույնը տեղի կունենա։ Այսպիսով, իմ գաղափարը կարելի է ընդանրացնել հետևյալ ձևով՝ համակարգիչը կարող է անել այն, ինչը փոխանցման մեխանիզմները անկարող են։ Համակարգիչը տեխնիկական Պրոթեյ**** է ։ Համակարգչի էությունը իր ունիվերսալության մեջ է, իր իմիտացիա անելու ընդունակության մեջ։ Այն կարող