«Ժամացույց» Ստեղծել «ժամացույց» , տես տեսանյութը՝ [youtube https://www.youtube.com/watch?v=vvqeieNahtk] Continue Reading →
աշխատանք ոճերի հետ 4.28.1 սարքել մի հատ անգույն div, եթե կտտացնում ենք այդ դիվի վրա, պիտի գույնը փոխվի ու դառնա դեղին 4.28.2 սարքել մի հատ դիվ, որը ունի որոշակի գույն, երբ մուկը պահում ենք վրան (hover), պիտի գույնը փոխվի, ստանա սահման, փոխի չափերը․ անել ջավասքրիփթի օգնությամբ 4.28.3 սարքել երկու դիվ, մեկի վրա կտտցնելիս պիտի երկրորդը մեծանա և փոխի իր գույնը, երկրորդ անգամ կտտցնելիս պիտի վերադառնա իր հին տեսքին։ Continue Reading →
անդամների ավելացում ցուցակում Պատրաստել մեկ կոճակ և մեկ չհամարակալված ցուցակ տեքստ 1 տեքստ 2 տեքստ 3 ․․․ Ամեն անգամ կոճակին սեղմելիս ցուցակում պիտի ավելանա նոր անդամ այնպես, որ նոր անդամների համարները ամեն մի սեղմումից աճեն տեքստ 4 տեքստ 5 Continue Reading →
Ծանոթություն getElementById մեթոդին Պատրաստել մեկ div, որի մեջ պիտի լինի որևէ տեքստ։ Ջավասքրիփթով մշակել այնպես, որ div-ի վրա click անելիս փոխվի ներսի տեքստը։ Դառնա օրինակ «կտտցրած դիվ» 🙂 Continue Reading →
Ֆիբոնաչիի թվերը Արտածել ֆիբոնաչիի թվերը մինչև n-րդ անդամը։ 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, 1597, 2584, 4181, 6765, 10946, … Continue Reading →
Ծանոթություն Math օբյեկտի հետ 4.25.1 մոդուլ ներմուծել երկու բացասական թիվ, արտածել դրանց գումարի մոդուլը 4.25․2 կլորացումներ ներմուծել երկու թիվ, որոնք ունեն նաև կոտորակային մաս, օրինակ 0,596 և 56,23588 արտածել այդ թվերի արտադրյալը կլորացրած մինչև ստորակետից հետո երկրորդ թիվը արտածել արտադրյալի թվին մոտ գտնվող ամենամեծ թիվը 4.25.3 պատահական թվեր տպել 20 հատ պատահական թիվ, որոնք պիտի մեծ լինեն 10-ից և փոքր 100-ից 4.25.4 պատահական բառեր ներմուծել նախադասություն, արտածել այդ նախադասության մեջից երկու պատահական բառ 4.25.5 մեծ ու փոքր ներմուծել 2 թիվ, արտածել դրանցից ամենամեծը 4.25.6 հաշվել արտահայտության արժեքը հաշվել հետևյալ արտահայտության արժեքը, ներմուծված a,b,c,d արժեքների համար 4.25.7 հաշվել արտահայտության արժեքը 3֊րդ մակարդակի խնդիր, գեներատորից ՝ https://hanumanum.github.io/math-problem-generator/ 4.25.8 հաշվել արտահայտության արժեքը 4֊րդ մակարդակի խնդիր, գեներատորից ՝ https://hanumanum.github.io/math-problem-generator/ 4.25.9 հաստատուններ տպել և արժեքները, երեք նիշ ճշտությամբ 4.25.10 մակերեսներ և պարագծեր հաշվել 5-ից մինչև 25 թիվը ընկած միջակայքում գտնվող բոլոր բնական թվերով արտահայտվող շրջանների մակերեսները և պարագծերը Continue Reading →
Որոնում տողի մեջ Ներմուծել նախադասություն, ներմուծել մեկ բառ, որոնել այդ բառը նախադասության մեջ, արտածել գտնված դիրքերը , եթե չի գտնվել արտածել “չի գտնվել” արտահայտությունը։ Continue Reading →
Ծանոթություն String օբյեկտի հետ Ներմուծել բավականաչափ երկար ցանկացած նախադասություն արտածել նախադասության մեջ ներառված սիմվոլների քանակը արտածել նախադասության մեջ ներառված բառերի քանակը նախադասությունը արտածել վերին ռեգիստրում (մեծատառերով) հերթով արտածել բոլոր տառերը արտածել ամեն երկրորդ տառը բոլոր տառերը բացառությամբ “բ” տառերի արտածել առաջին հանդիպած “գ” տառի դիրքը արտածել ամենավերջին “ո” տառի դիրքը (եթե չի գտնվել արտածել “չի գտնվել“ արտահայտությունը) տպել նախադասության բոլոր բառերը, բաժանած ստորակետերով, վերջում ստորակետ չպիտի լինի: (օրինակ ներմուծված է “ես շատ եմ սիրում ծրագրավորել ջավասքրիփթով”, պիտի արտածվի “ես, շատ, եմ, սիրում, ծրագրավորել, ջավասքրիփթով”) տպել նախադասությունը հակառակ հաջորդականությամբ (օրինակ ներմուծված է “բարև Հայաստան շուտվանից չէինք հանդիպել” պետք է արտածվի “հանդիպել չէինք շուտվանից Հայաստան բարև”) Continue Reading →
Բնական թվերի գումարը 2 Ներմուծել 4 թիվ , որոնցից յուրաքանչուրի համար հաշվել և արտածել 1-ից մինչև այդ թիվը ընկած բնական թվերի գումարը օրինակ ներմուծվել է 5 , 6, 10 և 3 թվերը պետք է արտածվի 5 – ի համար 1+2+3+4+5 արդյունքը 6 – ի համար 1+2+3+4+5+6 արդյունքը 10 -ի համար 1+2+3+4+5+6 + …. Continue Reading →