Ինքնահարցազրույթ խաղաղության և պատերազմի մասին

այ սենց մի կարգին ազգ կար, էնքան խաղաղասեր էր ու բոլոր ազգերին ընկեր, որ վերջը անհայտացավ, սակայն նրանք կմնան մեր սրտերում որպես ճշմարիտ պացիֆիզմի հետնորդ ազգ, ու մեր խաղաղ կյանքը կլուսավորեն իրենց մասին հիշողության պայծառ լուսով

5 տարեկան

Եթե չասեմ այս բլոգս՝ բայց առաջին գրառումս արել եմ ուղիղ 5 տարի առաջ ։) Մարդիկ մինչև հիմա դեռ հարցնում են․ «ինչի՞ համար ա էտ բլոգդ» ու պատասխանում եմ  նույն կերպ, ինչպես և պատասխանում եմ թրաշիս հետ կապված հարցերին․ – Դա շատ երկար ժամանակ կա, արդեն չեմ հիշում ինչից սկսվեց ։ Իրականում ստեղ ըստ ժանրի օրենքների պետք էր ինչ որ ստատիստիկա անել, անցած ուղղին ռեֆլեկտել, ապագա ուղղություններ նախանշել, բայց ես դրա զահլեն չունեմ ․․․ Եթե գոնե որոշ գրառումներ , գոնե մի մարդու մի փոքր օգտուտ են տվել, էլի գոհ կլինեմ։  Քանի որ դա ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, ուրեմն այդ թեման էլ է համարվում փակված։ Ու հա, սպասեք, գլխիս մեջ թույն գրառումներ են թխվում, բայց դեռ ժամանակ չունեմ գրելու։ Տենց  Դբա Լավը ։)

Քֆուր տալու իրավունք

Փաստորեն Ռուսաստանում արգելել են օնլայն քֆուր տալը։ Ու մարդիկ տարբեր ձևով են լուծում այդ հարցը։ Ահա Պատմալեզվահետազոտական ճանապարհ Ստեղծագործ ճանապարհ Ոչ մի օրենք չի արգելի ռսին քֆուր տալ ։D 😀 դրանք կգտնեն ճանապար։