Արշավ դեպի Հունոտի կիրճ․ (Զոնտիկներ)

Այս օգոստոսին գնացել էինք Հունոտի կիրճ, որը հայտնի է նաև որպես Արցախի Զոնտիկներ։ Ամսաթիվ։ 2017֊08֊19 Մասնակիցներ։ Թումո Ստեփանակերտի աշխատակցիներ + Թումո Գյումրի + մի քանի հոգի Թումո Երևանից Փաստորեն հունոտի կիրճում փաստորեն ապրում են շատ հետաքրքիր արարածներ ։) Լավ մի հատ էլ ծառի փչակ կար ։D եթե հույս ունեիք որ զոնտիկների նկար կլինի, ասեմ, որ չկա, չեմ կարողացել նկարել ։Ճ Իրականում ձորը շատ գեղատեսիլ է, ու հավեսով քայլելու տեղ , եթե առիթ լինի անպայման այցելեք։ #արիԱրցախ տենց , դբա լավը ։)

Դիլիջան․ առաջին քաղաքապետի լքված բնակարանը

Ինձ միշտ ձգել են լքված շենքերը․ Երեխա ժամանակ Վանաձորում շատ քանդված, կիսաքանդ և լքված շենքեր կային․ մենք էլ սիրում էինք խաղալ այդ շենքերի մեջ, չնայած շատ վտանգավոր էր

js-turtle ը կրթական նպատակներով օգտագործելու մասին

turtle (logo)֊ն հրաշալի միջոց է երեխաներին ծրագրավորուման գաղափարները երկրաչափական մետաֆորների և օրինակների միջոցով սովորեցնելու համար։ Այս գաղափարը իրականացված է տարբեր եղանակներով , տարբեր միջավայրերում և տարբեր ինտերֆեյսներով ՝ k-turtle, logo, turtle.py և այլն, կան նաև բազմաթիվ առցանց ինտերպրետատորներ, խաղեր և նախագծեր։ Սակայն ի՞նչ անել, եթե դասավանդվող լեզուն javascript-ն է։ Երկրաչափական մոտեցումները անցյալում մի քանի անգամ արել եմ p5 գրադարանի օգնությամբ , այս եղանակը վատը չի, սակայն «կրիան» սովորական լեզու չէ, ոչ էլ գրաֆիկա ծրագրավորելու միջավայր։ «Կրիան» հոգեբանորեն և մանկավարժորեն հիմնավորված մեթոդոլոգիա է,  այնտեղ լավագույնս մտածված են ֆունկցիաների անունները , կառուցվածքները և այլն ․․․ p5֊ը  ամբողջովին իրեն չէր արդարացնում և մանկավարժական առումով հավելյալ ջանք էր պահանջում։ Ինտերնետի հարստությունները հետազոտելու արդյունքում գտա js-turtle գրադարանը, որը նույն գաղափարների իրականացումն է , ուղղակի javascript ծրագրաորման լեզվի միջոցով։ Ֆորք եմ արել ու ահագին բան փոփոխել ու հարմարեցրել եմ,  githubումս կա։ Բարեհաջող օգտագործեցինք այն անցյալ ամսվա ընթացքում ։) Ի դեպ js-turtle-ը, ինչպես նաև կրիաների ընտանիքից ցանկացած այլ կրիա, հեշտությամբ լուծում

Դիզայնի փոփոխություն

Բարևներ ։) Երեկ փոխեցի բլոգի դիզայնը, այս տարբերակը ավելի հարմար է ընթերցելու համար, նաև պարագրաֆի վրա մեկնաբանությունների հնարավորություն կա։ Ոչ դիզայնային ամենակարևոր փոփոխությունը ծրագրավորման խնդրագրքի նոր կառուցվածքն է, որը ավելի հարմար է։ Հուսով եմ կհավանեք․ այնպես որ կարդացեք, մտածեք, սովորեք, մեկնաբանեք ։) ՀԳ։ համոզված չէմ, բայց գուցե որոշակի բաներ կիսատ լինեն, ինչ որ բաներ չաշխատեն, գրեք, եթե այդպիսիք գտնեք։ Դբա Լավ ։Ճ

[Գիրք] Ժ․ Պիաժե․ Ինտելեկտի հոգեբանություն և այլն ․․․

Շատ հետաքրքիր էր տեսենել, թե ինչպես են հետազոտական ոգեշնչումը, գիտելիքը և մոտեցումները գնում Բուրբակիենցից և Պուանկարեից, Պիաժեով դեպի Պեյպերտ, դեպի MIT AI լաբ, LOGO, Turtle ու տենց ․․․

Պիաժեն մաթեմատիկոս ա ։), թե հոգեբանները ո՞նց են հասկանում էս մարդուն ․․․