[Գիրք] Վահրամ Մարտիրոսյան․ Հանուն Խաչի Ծպտվածները

Հավես էր, լավ գիրք էր, շատ հետաքրքիր կոնտեքստային, պատմական տեղեկություններով։ Վահրամ Մարտիրոսյանը ահագին սկզբնաղբյուրներ է մաղել այս ստեղծագործությունը գրելիս, լիքը հետաքրքիր փատեր կան ժամանակաշրջանի , լեզվի, մարդկանց բարքերի մասին։ Հասկանում ես ինչ խառը ժամանակահատված է եղել, որքան ազգեր ու շահեր են բախվել տարածաշրջանում, որքան մշակույթներ հաղորդակցվել, որքան կարևոր է եղել հայերի ազդեցությունը , որքան բան են տվել ու որքան բան վերցրել։ Ճանաչողական առումով պարտադիր ընթերցանության ցանկում պիտի լինի։ Մի շատ հետաքրքիր դրվագ կա, երբ քահանան մագաղաթների բազմակի օգտագործման կասկածանքով գտնում է  գաղտնագիր տեքստեր, որոնց մի մասը դժվարությամբ վերծանում է։ Նաև բազմակի օգտագործման տեխնոլոգիան է շատ հետաքրքիր, երբ հատուկ ձևով կեղծում են հաշվարկները և հրամանները։ Իրականում չէմ ուզում կրճատ պատմել պատմությունը , միայն մի քանի բանալի բառ կգրեմ ՝ Կիլիկիա, Լևոն Ռուբինյան, Մաթևոս Ուռհայեցի, Ստեֆանի միանձնուհի, Բալակ ամիրա, Բալդուին Բ,  Եվմորֆիա թագուհի, Թորոս Ռուբինյան, խաչակիրներ, ֆրանկներ, ասասիններ, հոռոմներ, հույներ, թուրքեր, Բեհեսնի քաղաք, գաղտնագրություն, խորամանկ գրոհ, ռամկական և գրաբար լեզուներ, երկու կինը մեկ մարդ է

Սեռական ազատությունը հին Հայաստանում

Սենց մի թույն ռեսուրս կա, որտեղ կարելի է լիքը ինֆո ստանալ մշակույթների,ազգերի, լեզուների և տարածքների վերաբերյալ https://d-place.org/society/Ci10 Հետաքրքրիր է որ Ritual => Norms of premarital sexual behavior of girls բաժնում, գրված է որ հայերս մոտ առկա է Premarital sex relations freely permitted and subject to no sanctions։ Հը՞ Սկզբնաղբյուրներում նշված են Karst (1907-07); Haxthausen (1854); Klidschian (1911); Kohler (1906); Ինձ շատ հետաքրքիր է, թե այս հեղինակները որտե՞ղ և ի՞նչ հայերի են հանդիպել դարի սկզբին։ Մարդ կա՞, որ տեղեկություններ ունի այս թեմայով։

Մեյնըրդ Օուեն Ուիլյամս — Վանի կոտորածների միջև

Ձմեռվա ձյան միջով նրանք եկել էին՝ հայ նահանգապետից իսկական հրացաններ խնդրելու, որոնցով կարող էին պաշտպանել իրենց տները: Տղաներից ամենաավագը 12 տարեկան էր: Նրանք ինքնուս էին և վեց մղոնանոց ճանապարհն անցել էին առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության կամ իմացության:

Գեորգ Շուստեր — Գերմանական վերածնունդներ (կոնսպեկտ 7)

Շուստերի գիրքը կարդալիս լսելիս մի հետաքրքիր եզրակացության հանգեցի: Գերմանացիների մասին: Ուրեմն սրանք ամեն մի 100 կամ 200 տարին մեկ ազգային զարթոնք են ունենում: Սկսում են զարգացնել ազգային լեզուն ու ազգային մշակույթը, այս ամենը շաղախված է լինում բարձր իդեալիզմով ու ազատական գաղ