«Տունը – հանդիպում մոլորակի հետ» ֆիլմի մասին

Ֆիլմը մի կողմից շատ գեղեցիկ է, խելառեցնող գեղեցիկ նկարահանումներ են արված: Մյուս կողմից շատ օգտական ու մտահոգիչ ինֆորմացիա կա ֆիլմում: Օրինակ նրա մասին, որ աշխարհում արդեն կան գետեր, որոնք տարվա ընթացքում մի քանի ամիս արդեն չէն լցվում օվկիանոս

Նարուտո մուլտֆիլմի մասին

Առաջին հայացքից ինչ կարել է սպասել Նարուտոի նման հանրահայտ անիմե մուլտֆիլմից: Ի՞նչ հետաքրքիր բան պիտի լինի որ: Հիմա կպատմեմ:
Նարուտոն շատ ուժեղ դաստիրակչական մուլտֆիլմ է, այն կարող է շատ բան սովորեցնել եթե ոչ մանուկներին, ապա հաստատ դեռահասներին:

Սակրալ ու վուլգար արվեստի մասին

Մի միտք հնչեց, որ Կանտը ասել է թե արվեստը այն բանն է, որի պահանջը մարդու մեջ իսկզբանե չկա, ու որ արվեստ հասկանալու համար սովորել է պետք: Փորձեցի իհարկե ասել, որ համաձայն չէմ, ու բացատրել իմ կարծիքը, բայց բախվեցի բոլոր խելացի ու զարգացած, շատ կարդացած մարդկանց համընդհանուր թերությանը՝ շատախոսությանը: Այս առումով քյառթուները ու ինտիլիգենտները առանձնապես չէն տարբերվում միմիանցից: Երկու տեսակն էլ մտածում են, որ եթե շատ խոսեն, վրա վրա ու արագ արագ, կհաղթեն, բայց ճշմարտությունը ինչպես ասում են ճանաչվում է վեճի մեջ, այլ ոչ թե մենախոս շատախոսության: Չնայած պատահում է , երբ ճշմարտությունը լքում է չափազանց երկար վիճողներին …

Christine Kolyan’s Artworks

Այս փոստը գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր  ֆբ-ում չեն բնակվում, կամ հետևում են իմ բլոգին ռսս-ով կամ այլ եղանակով: Պատրաստել եմ Քրիստինե Կոլյանի գեղարվեստական աշխատանքներին նվիրված վեբ կայք: Քրիստինե Կոլյանը, ինչպես հայտնի է նեղ շրջանակներում :),  իմ կինն է: Ահա կայքի հղումը: http://www.christinekolyan.com/

Խոսացող Վիքիպեդիա (հղումներ)

Փաստորեն գոյություն ունեն Վիքիպեդիայի հոդվածների աուդիոտարբերակներ: Ոչ բոլոր հոդվածների իհարկե, բայց ահագին կան, ու մի քանի լեզուներով: Կարելի է օգտագործել ասենք անգլերեն սովորելու կամ անգլերենի իմացությունը զարգացնելու նպատակով: Էլ չէմ ասում, որ տեսողական դժվարություններ ունեցող մարդկանց համար ուղղակի փրկություն կլինեն այս հոդվածները: Տորենտը քաշել այտեղից:

Սեփական տան (առանձնատան) մասին

Ինչու՞ եմ ես երազում սեփական տան մասին: Որովհետև սեփական տունը ինձ համար ռեալիզացված ազատության ու անկախության խորհրդանիշ է: Հիմա ասեմ թե ինչու: Սեփական տուն ունեցողը երբեք ոչ ոքի չի ջրի, ու ոչ մի վերևի հարկում ապրող տիկին իրեն չի ջրի: Ամռան ամիսներին չի շնչի աղբի հոտը: Սեփական տուն ունեցողը միշտ կարող է ընդարձակվել, ավելացնել մի հարկ, կամ մի սենյակ: Ու չի մտածի այն մասին, որ եթե շատ երախա է ուզում ունենալ, տեղ չի լինի, որ ամեն մեկը իր առանձին սենյակն ունենա: Սեփական տուն ունեցողը կարող է մի փոքր ավելի նպաստավոր էկոլոգիա ստեղծել իր շրջակայքում, մի քանի ծառ ավել տնկել այգում, ու դա ավելի շատ թթվածին կտա: Սեփական տուն ունեցողը միշտ կիմանա թե ինչ միրգ է ուտում, որովհետև հենց ինքը կաճցնի այդ միրգը վերը նշված այգում: Սեփական տուն ունեցողը միշտ հով ու հաճելի տեղ ունի, որտեղ կարող է նստել իր ընկերների հետ ու խմել հենց նույն այգում աճեցված և սեփական ձեռքով