Իմ և Բլոգի Մասին

Ծնվել եմ Վանաձոր քաղաքում:
հայրս՝ Բաքվում, պապըս ՝ Վրաստանի Ծալկայի շրջանի Աշխալա գյուղում, Իսկ պապիս պապի հերը Էրզրումի մոտ գտնվող Աշխալա գյուղում: Որդիս Երևանում է ծնվել, իսկ թոռս աստված գիտի թե որտեղ կծնվի …
Սովորել եմ հինգ տարբեր դպրոցներում
Ինստիտուտի դիպլոմով ֆիզիկոս եմ, կյանքի բերումով նախկին ֆիզիկոս (չնայած ասում են , որ նախկին ֆիզիկոս չի լինում)
Հենց նույն կյանքի բերումով արդեն ծրագրավորող եմ դարձել: Ու ITшник :
Արշավազգի եմ: Ճամփորդություններ եմ սիրում:
Նացիոնալ-կոսմոպոլիտ եմ 🙂
Մի ժամանակ բանաստեղծություններ էի գրում ՝ հայերեն և ռուսերեն:
Հիմա այլևս չէմ գրում ու երևի չեմ էլ գրի այլևս:
10 – րդ դասարանում սկսեցի մի քիչ լուսանկարել, հիմա էլ թվային խցիկ ունեմ ու էլի քիչ ու միչ լուսանկարում եմ:
Բլոգըս նման է կյանքի օրագրի, բազմաթիվ այլ մարդկանց բլոգների պես :
Ափսոսում եմ, որ մի 8 տարի առաջ չեմ սկսել վարել այս բլոգը:
Զբաղվել եմ արևելյան մարտարվեստներով (ավելի ճիշտ ձեռնամարտով) , լողով, ձեռքի գնդակով.
Հայ արի եմ եղել (ռազմականացված սկաուտութուն)
Փորձել եմ նկարել, բայց դե ինձնից ի՞նչ նկարիչ:
Աղանդավոր եմ եղել: Իսկ հիմա , եթե հավատամ մի հոգեբանական տեստի, սատանիստ եմ: Տեստը – տեստ, բայց ես ինձ սատանիստ չէմ համարում … Ու ոչ մի կրոն էլ չեմ դավանում:
Աստծուն չեմ հավատում, փնտրում եմ …
Անթրաշ եմ, բայց մազերս խառը չի …
Խմել սիրում եմ , բայց հառփել չէմ սիրում …
Անհանգիստ եմ:
Google Reader -ի ֆանատ եմ:
Փորձել եմ սովորել գիթառ, իսկ ավելի ուշ, շվի նվագել … Չստացվեց … Երգել նույնպես չեմ կարողանում … Ու չեմ էլ կարողանա երբեք … Մնաց վառգանը … այո՛, դա հենց իմ երաժշտական գործիքն է …
Անբուժելի խռոնիկ մելոման եմ:
Հիպպի եմ եղել, նու… ավելի ճիշտ ինձ թվացել ա որ եղել եմ 🙂
Մի հատ վավերագրական ֆիլմի գաղափար եմ առաջարկել, սցենար եմ գրել , ու ընկերներիս հետ նկարահանել : Ֆիլմը շուտով կտեսնեք 😉 , մի քանի հատի էլ նաբռոսկեք ունեմ … դե ինչ կստացվի հետո կերեվա:
Անհանգիստ եմ …
Մարդկային էության գիտության կողմից դեռևս չնկարագրված ու թվերի չվերածված դրսևորումները, կոչում եմ մետահոգեբանություն :
Լևոնի միտինգներին էի գնում մի ժամանակ , մտածում եմ , որ ավելի լավ ա սխալվել քան թե ոչ մի բան չանել : Այդ ժամանակ իմ գիֆտին Չեգեվառա էի, հեղափոխական ու եսիմ ինչ զռթուզիբիլ … հիմա էլ եմ հեղափոխական, բայց դե հեղափոխության ոչ մի ֆոտ էլ չի գալիս … ոչ մի տեղից, նույնիսկ եգիպտոսից … Բայց մի բան գիտեմ, ժողովրդական պայքարը հավերժ է, միշտ կլինեն անհանգիստ ու դժգոհ մարդիկ անկախ քաղաքական պատկանելիությունից և պատմական իրավիճակից … Ու հեղափոխություն ոգին երբեք չի մահանա …
Ժամանակ առ ժամանակ թուք ու մուր եմ շախ տալիս ու շան լափ եմ լցնում սրա-նրա գլխին: Դե պարզ ա վիրտուալ թուք ու մուր ու վիրտուալ շան լափ , իրական մարդկանց ու երևույթների վիրտուալ գլուխներին …
Դեռ երեխա ժամանակվանից սովորություն եմ ունեցել կարդալ թուղթ ու գրիչը ձեռքիս, կամ գրքերի մեջ եմ նշումներ արել, կամ բլոկնոտի ու տետրի: Հիմա կարդացվող ու լսվող գրքերի կոնսպեկտներ եմ անում հենց բլոգիս մեջ:
Սիրում եմ վագռերին, կապիկներին, դելֆիններին, պանդաներին …
Սիրում եմ , որ լավ բաները նաև հայերեն են լինում, մեկ-մեկ ինչ որ փոքր ու մեծ տեքստեր եմ թարգմանում, ու գցում եմ բլոգս:

5 – րդ կարգի ինտերնետ կախվածություն ունեմ, ասում են չէս բուժվի, բայց կարող ենք կյանքդ երկարացնել, եթե սահմանափակես ինտերետային զբաղմունքներդ: Բայց կյանքն առանց ինտերնետի ու՞մ է պետք:
«Ես» – ըս ծեփված-լղոզված է ինտերնետով մեկ հետևյալ վայրերում : Եթե մենք ընկեր ենք կամ ծանոթ ենք իրական կյանքում, կամ ընկերներ ենք եղել մեր անցյալ կյանքերում ու քեզ ինչ որ մի անհասկանալի ուժ ձգում է դեպի ինձ, ես ուրախ եմ հաղորդակցվել սրանցից ցանկացած մեկի միջոցով:

Ու այս ամենը եկել է ու խառը մառը լցվել իմ բլոգը:
Ամեն ինչին չհավատաք հանկարծ, որովհետև մարդու հիշողություն ստեղծագործական տարրը աճում է էքսպոնեցիալ ֆունկցիայով, որի արգումենտը ապրած տարիների քանակն է …

Կարող եք կարդալ նաև, բլոգաբանության էության մասին իմ մտքերը
Ի՞նչ է բլոգը

Իսկ այստեղ ես կիսվում եմ, այն բոլոր հետաքրքիր բաներով, որոնք գտնում եմ ցանցում: Բաժանորդագրվե՛ք:
Իմ փաբլիք վեբ գրադարանի RSS-ը